10:34 27 հոկտեմբերի, 2026Ռոբ Քարդաշյանը զարմացած է իր վերջին հրապարակային ելույթի շուրջ առաջացած ուշադրությունից, գրում է PEOPLE-ը։
39-ամյա դերասանը հազվագյուտ անգամ հայտնվել է իր քրոջ՝ Քիմ Քարդաշյանի 46-ամյակի տոնակատարությանը, որը տեղի է ունեցեկ Բևեռլի Հիլզում՝ հոկտեմբերի 20-ին։ Լուսանկարներում նա ժպտում է մոր՝ Քրիս Ջենների և քույրերի՝ Քիմի, Քլոեի, Քորթնիի և Քայլիի հետ, որոնք ժամանել էին SKIMS-ի հիմնադրի խնջույքին։
Ռոբը անդրադարձել է լուսանկարներին նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը ուղիղ հեռարձակվում էր վերջինի էջում։ «Օ՜, և ես էլ ուզում էի ասել քեզ, որ ես տեսա քո լուսանկարները ինտերնետում։ Բոլորը ասում են. «Օ՜, Ռոբը… Ռոբը»։ Նրանք խելագարվում են քեզ համար»,-ասել է նա։
«Չգիտեմ, թե ինչու են նրանք դա ասում»,-շփոթված արձագանքել է Ռոբը։ «Որովհետև ինձ թվում է՝ ես խելագարի տեսք ունեմ, բայց դա նորմալ է»։
«Ո՛չ, այդպես չէ։ Համեստություն մի արա,-հակադարձել է 38-ամյա ռեփերը, որը Ռոբի հետ մեծացնում է իրենց դստերը՝ Դրիմին։ «Նկարները կրակոտ են»։
«Ո՛չ, ես պարզապես այդպես եմ զգում»,-ասել է Ռոբը։ «Բայց ամեն ինչ նորմալ է»։
Ռոբն ու Չայնան նշանադրվել էին 2016 թվականին՝ հանդիպելուց կարճ ժամանակ անց։ նշանադրությունից մեկ ամիս անց նրանք հայտարարեցին, որ սպասում են իրենց դստերը՝ Դրիմին։ Նույն թվականի նոյեմբերին նրանք ողջունեցին նրան։ Դրիմն այժմ 9 տարեկան է։
Զույգը հրապարակայնորեն բաժանվեց հաջորդ տարի և տարիներ շարունակ բախվեց հակամարտության, բայց նրանց հարաբերությունները հետագայում բարելավվեցին։ 2025 թվականին մի աղբյուր PEOPLE-ին ասել էր որ նախկին զույգը «լավ հարաբերությունների մեջ է, և ամեն ինչ հիանալի է ընթանում», իսկ մեկ այլ ներքին աղբյուր պատմել է, որ նրանց դինամիկան «զարմանալիորեն խաղաղ է»։
Լուսանկարը՝ Backgrid