10:01 27 հոկտեմբերի, 2026Դերասան Սամվել Թադևոսյանը ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել Golden Globes Silk Road Tribute Gala-ից, որի ընթացքում հայ արտիստը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը։ Սամվելը մի նոր լուսանկար է տեղադրել կարմիր գորգից ու իր շնորհակալական խոսքն ուղղել բոլորին, ովքեր հնարավոր են դարձրել իր հաղթանակը։
«Շնորհակալ եմ անցած երեկոյի համար։ Ինձ համար պատիվ էր Ոսկե Գլոբուսի կողմից ճանաչվելը Silk Road Tribute Gala-ի ընթացքում։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սա հնարավոր դարձրին»,-կից գրել է դերասանը՝ նշելով նաև Օռլանդո Ջոնին, Ոսկե Գլոբուսի նախագահ Հելեն Հոենին, Rien-à-Porter-ին և դիզայներ Նարեկ Ջհանգիրյանին, որի հեղինակած կոստյումով էլ ներկայացել էր մրցանակաբաշխությանը։
View this post on Instagram
Հավելենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Տաշքենդում։
Beacon Award-ը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի կինոյի ուհեռուստատեսության ոլորտներում նոր սերնդի տաղանդավոր, խոստումնալիցարտիստներին խրախուսելու համար։
Սամվել Թադևոսյանը ֆիլմասերներին առավել հայտնի դարձավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիմից հետո, որում մարմնավորում էր գլխավոր հերոսին՝ Տիգրանին։ Դերասանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերից են «Բրավո, Վիրտուոզ», «Սողոմոնի երգերը», «Անքնություն» ֆիլմերը։
Լուսանկարները՝ Patrick Hagot