«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո

10:18   28 հոկտեմբերի, 2026

Այս կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Էլեն Սաֆարյանի և նրա ընտրյալի Էրիկի հարսանիքն էր։ Թեև ամբողջ համացանցն այդ օրը ողողված էր նորապսակների մասնակցությամբ գեղեցիկ ու հուզիչ հրապարակումներով, Էլենն իր էջում ներկայացրել է առաջին տեսանյութը՝ հիշեցնելով օրվա ամենատպավորիչ դրվագների մասին։

Երգչուհի-դերասանուհին իր հատուկ օրվա գեղեցիկ կադրերից պատրաստված հոլովակ է տեղադրել, որին կից գրել է։ «Սերը մեզ բերեց այստեղ»։

View this post on Instagram

A post shared by Ellen Safaryan (@ellen_safaryan)

Իր հարցազրույցներում, անդրադառնալով իր և սիրելիի ծանոթությանը, Էլենը բազմիցս պատմել է, որ դա տեղի է ունեցել համատեղ ծանոթներից մեկի հարսանյաց խնջույքին, և դատելով Էլենի պատմությունից՝ Էրիկը նրան սիրահարվել է առաջին հայացքից։ Նրա սիրո խոստովանությունն ու առաջարկությունը Էլենին նույնպես բավական հետաքրքիր ու ռոմանտիկ է եղել՝ բարձունքում՝ սրտաձև օդապարիկի վրա։

 



© NEWS.am STYLE