Ռուսական շեֆ-խոհարար Արամ Մնացականով. «Ուկրաինան պետք է լինի ազատ եւ Եվրոպայից անբաժան երկիր»

17:50   11 մարտի, 2014

Ռուսական հայտնի շեֆ-խոհարար, «Адская кухня» («Դժոխային խոհանոց») շոուի վարող Արամ Մնացականովը դիմել է ուկրաինական ժողովրդին: Արամը 1+1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան իր երկրորդ հայրենիքն է համարում.

«Այդ երկիր է, որտեղ ես երբեք ինձ օտար չեմ զգացել եւ ոչ մի ճնշման չեն ենթարկվել, հատկապես՝ ազգային պատկանելության պատճառով: Այն աշխարհի ամենահյուրընկալ երկրներից է, այդ պատճառով պետք է լինի ժամանակակից, ուժեղ եւ Եվրոպայից անբաժան երկիր»:



© NEWS.am STYLE