13:05 28 հոկտեմբերի, 2026Բիանկա Սենսորին կրկին ուշադրություն է գրավել իր համարձակ ու բաց կերպարով։ Քանյե Ուեսթի կինը կեցվածք է ընդունել մարմնին կիպ նստող՝ բյուրեղներով զարդարված բոդիով։ Հագուստը սերտորեն գրկել է նրա մարմինը և ընդգծել ուրվագիծը։

Քարերի փայլը, բաց ձևվածքն ու թափանցիկ կրունկներով կոշիկները լրացրել են կերպարը, որով Սենսորին շարունակել է փորձարկել համարձակ նորաձևության սահմանները։

Լուսանկարներում Բիանկան ներկայացել է ծավալուն գանգուրներով՝ հիմնական շեշտը թողնելով փայլփլուն հագուստի վրա։ Մինիմալիստական ոճավորումը թույլ է տվել ուշադրությունը կենտրոնացնել բոդիի ձևվածքի և կտորի հյուսվածքի վրա, որը դարձել է կերպարի գլխավոր դետալը։

Լուսանկարները հրապարակվել են զույգի՝ Ջակարտա կատարած ուղևորության ֆոնին, որտեղ Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել «Gelora Bung Karno» մարզադաշտում։ Կնոջ կողքին հայտնվելու համար ռեփերը ընտրել է սպիտակ կոստյում և դիմակ, մինչդեռ Բիանկան նախապատվությունը տվել է ավելի բաց և փայլուն հագուստին։