«Ես անում էի այն ամենը, ինչ նա ուզում էր». Հյու Հեֆների այրին մեղադրել է Playboy-ի հիմնադրին բռնաբարությունների և ինցեստի մեջ՝ բացահայտելով առանձնատան կյանքի ցնցող մանրամասները

19:34   28 հոկտեմբերի, 2026

Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների այրին՝ Քրիստալ Հեֆները, պատմել է ցնցող դրվագների մասին, որոնք, նրա խոսքով, տեղի են ունեցել հայտնի առանձնատան փակ դռների հետևում: «Lisa Guerrero Unleashed» փոդքաստին տված հարցազրույցում նա մեղադրել է հանգուցյալ ամուսնուն սեռականբռնության մեջ և նկարագրել գործողություններ, որոնք համարում է հարկադրանք և նվաստացում:

Ամենածանր հիշողություններից մեկը կապված է երկվորյակ քույրեր Քրիստինա և ՔարիսաՇենոնների հետ, ովքեր ապրում էին Playboy-ի առանձնատանը և նկարահանվում «The Girls Next Door» ռեալիթի շոուում: Քրիստալի խոսքով՝ Հեֆները փորձել է ստիպել աղջիկներին սեռականհարաբերության մեջ մտնել միմյանց հետ՝ ֆիզիկապես ուղղելով նրանց գլուխները դեպի իրար։

«Դա ինցեստ է։ Դա զզվելի է»,- հայտարարել է նա՝ հիշելով պատահածը։

Քրիստալը պատմել է նաև սեռական փորձառությունների մասին, որոնց, նրա խոսքով, Հեֆներըդրդել է կանանց։ Նա հիշատակել է սեքս-խաղալիքներ, որոնք, ինչպես պնդում է այրին, կեղտոտտեսք ունեին, և նկարագրել է կոպիտ վերաբերմունք, որից հետո ֆիզիկական ցավ է զգացել։

Հաղորդավարուհի Լիզա Գերերոն ուղիղ հարցրել է Քրիստալին՝ արդյո՞ք նա կարծում է, որ ամուսիննիրեն բռնաբարել է։ Ի պատասխան՝ նա բացատրել է, որ երկար ժամանակ համաձայնել է այնամենին, ինչ իրենից պահանջել է Հեֆները, այդ թվում՝ ինտիմ կյանքում։

«Ես իսկապես անում էի այն ամենը, ինչ նա ուզում էր։ Եթե դա ներառում էր սեքս, ես ուղղակի անումէի այն, ինչ նա ցանկանում էր»,- խոստովանել է նա։

Քրիստալի խոսքով՝ այդ հարաբերություններում չկար այն մտերմությունը, որը սովորաբար կապվումէ զույգի ինտիմ կյանքի հետ։ Նա պատմել է, որ սեքսից հետո Հեֆները քնում էր, մինչդեռ ինքըստիպված էր մենակ մնալ ֆիզիկական ցավի և ծանր ապրումների հետ։ Լսելով կատարվածինկարագրությունը՝ Գերերոն դա անվանել է բռնաբարություն, և Քրիստալը համաձայնել է այդձևակերպման հետ։

Շենոն քույրերի ներկայացուցիչները հրապարակման պահին չեն պատասխանել Page Six-իմեկնաբանության հարցմանը: Հյու Հեֆները մահացել է 2017 թվականի սեպտեմբերին `91 տարեկանում։



© NEWS.am STYLE