19:07 28 հոկտեմբերի, 2026Շառլ Ազնավուրի հարսը՝ երգչուհի Քրիստինա Ազնավուրը, ջերմացնող տեսանյութ է տեղադրել ինստագրամյան իր էջում։ Հոլովակում նրա և Նիկոլա Ազնավուրի որդին անսպասելի հարցադրում է անում մայրիկին։
«Խաշ կա՞»,-լուրջ դեմքով հարցնում է տղան, ինչին մայրիկը ժպիտով պատասխանում է,-«Խաշ չկա, խաշը Երևանում է։ Ուրիշ ի՞նչ ես ուզում»։
View this post on Instagram
Բայց փոքրիկ տղան համառորեն պնդում է՝ «Խաշ»։
Հումորային տեսանյութը մեծ տարածում է գտել ու ջերմ արձագանքների արժանացել ինստագրամյան օգտատերեի կողմից։
Որոշ օգտատերեր նկատել են, որ Ազնավուրի թոռնիկը շատ նման է պապիկին, իսկ ոմանք հիացմունք հայտնել. «Հայաստանը նրա սրտում է»։