«Ես միշտ կլինեմ քո կողքին». Լամին Յամալի ընկերուհին նոր լուսանկարներ է հրապարակել «Ոսկե գնդակ»-ի «բեքսթեյջից»

22:03   28 հոկտեմբերի, 2026

Լամին Յամալի ընկերուհին՝ հայտնի ինֆլուենսեր Ինես Գարսիան, նոր հրապարակումներ է տեղադրել «Ոսկե գնդակ»-ի բեքսթեյջից՝ ևս մեկ անգամ ցուցադրելով իր ու ֆուտբոլիստի ներդաշնակ կերպարներն ու կիսվելով իր էմոցիաներով։

«Սա մի շատ մեծ բանի միայն սկիզբն է… Ես միշտ կլինեմ քո կողքին»,-գրել է Ինեսը՝ հրապարակումն ամբողջացնելով սրտիկի էմոջիով։

Լուսանկարներից մի քանիսում Գարսիան միայնակ կեցվածք է ընդունել Giuseppe Di Morabito-ի շքեղ սև զգեստով, որով ներկայացել էր ֆուտբոլային կարևոր մրցանակաբաշխությանը՝ աջակցելով սիրելիին, ով, ի դեպ, այդ օրն արժանացավ ոչ միայն ոճային հաճոյախոսությունների, այլև մրցանակի՝ Կոպայի գավաթին (Kopa Trophy), որը շնորհվում էմինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։

Մի քանի կադրերում էլ զույգը միասին է։ Յամալի կրծքին ուշադրություն է գրավում Chanel-ի վարդագույն բրոշը, որը երեկոյի ընթացքում առանձին քննարկամ թեմա էր դարձել հեռուստադիտողների և երկրպագուների կողմից։

View this post on Instagram

A post shared by Inés (@ineesgaarcia)



© NEWS.am STYLE