Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը

11:25   29 հոկտեմբերի, 2026

Նա հասցրել է հանդես գալ որպես մոդել, դերասանուհի և երաժիշտ, իսկ այժմ Կարա Դելևինը նաև ամբողջովին փոխել է իր արտաքինը՝ Նյու Յորքում կայացած ֆոտոշարքի համար։ Այսպես է մոդելի նոր ոճափոխությունը մեկնաբանել Daily Mail-ը։

34-ամյա սուպերմոդելը հրաժարվել է վերջին ամիսներին կրած շագանակագույն մազերից՝ նախապատվությունը տալով աչքի ընկնող՝ շեկ վարսերին։

Պլատինե շիկահերի կերպարում մոդելը գրեթե անճանաչելի տեսք ուներ, երբ ոլորվում ու շարժվում էր Մանհեթենի բանուկ փողոցի կենտրոնում։

Screenshot 2026-10-28 at 21.21.59.png (2.77 MB)

Բրիտանացի աստղը պառկել էր հետիոտնային անցման վրա՝ կրելով Swarovski-ի՝ պատվերով պատրաստված սև ու արծաթագույն զգեստ և մինչև ծնկները հասնող ցանցվոր գուլպաներ։

Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը վերջին տարիներին սկսել է ավելի ընտրողաբար մոտենալ աշխատանքային առաջարկներին։ Մոտ մեկ տասնամյակ առաջ նա աստիճանաբար հեռացավ մշտական մոդելային գործունեությունից՝ կենտրոնանալով դերասանական կարիերայի և երաժշտության վրա։

Վերջին տասը տարիների ընթացքում նա նաև մի շարք նշանակալի դերեր է ունեցել մեծ էկրանին՝ նկարահանվելով, մասնավորապես, «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, ինչպես նաև հեռուստատեսային նախագծերում, այդ թվում՝ «Քարնիվալ Ռոու» և «Միայն սպանություններ շենքում» սերիալներում։

Լուսանկարը՝ AbacaPress/SplashNews.com



© NEWS.am STYLE