Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում

10:45   29 հոկտեմբերի, 2026

Գուրգեն Դաբաղյանն ու որդին՝ Լևոնը, ոճային կերպարներով են զբոսնել Հյուսիսային պողոտայում։ Գուրգենը որդու հետ անցկացրած ժամանցով կիսվել է ինստագրամյան իր էջում։

«Պապայի բռատը»,-լուսանկարներին կից գրել է երգիչը, որը զբոսանքի համար ընտել էր մուգ կապույտ ջինսեր, սպիտակ շապիկ ու թրենդային համարվող շագանակագույն բաճկոն, կոշիկները ևս սպորտային ոճում են։

Լևոնը ոճային ու անուշիկ տեսք ուներ սև կապույտ հուդիով և մոխրագույն տաբատով։

Հավելենք, որ Գուրգենն ու կինը՝ Իննան, երկու երեխա ունեն։ Նրանց առաջնեկը դուստրն է՝ Շուշան, որը լույս աշխարհ է եկել 2020 թ-ին, իսկ որդին՝ Լևոնը, ծնվել է 2024-ին։

View this post on Instagram

A post shared by Gurgen Dabaghyan (@gurgendabaghyan)



© NEWS.am STYLE