«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ

12:05   29 հոկտեմբերի, 2026

Դերասան Ալեքսեյ Գավրիլովը, որը հայտնի է «Ունիվեր» սերիալում Գոշայի դերակատարմամբ, խոստովանել է, որ ոտնձգություններ է կատարել իր գործընկերուհիների նկատմամբ։ Այս մասին նա պատմել է «ԿԻՊՆԻՍ» YouTube-ալիքին տված հարցազրույցում, գրում է Lenta.ru-ն։

Գավրիլովը հայտարարել է, որ փորձերի ժամանակ անպատշաճ վարք է դրսևորել դերասանուհիների նկատմամբ, երբ նրանք մասնակցում էին հանրահայտ սիթքոմի դերասանական ընտրությանը։ Նա բացատրել է, որ այդ կերպ փորձում էր մտնել Գոշայի՝ կնամոլի կերպարի մեջ։ Ըստ դերասանի՝ հենց դա է իրեն օգնել առաջ անցնել այդ դերի համար պայքարող մյուս թեկնածուներից։

«Ես ոչ միայն ինչ-որ տեղերից կսմթում էի նրանց, այլև դիպչում էի, գրկում, ինձ մոտ սեղմում և ինձ չափազանց լկտի էի պահում՝ կերպարին համապատասխան»,-ընդգծել է դերասանը։

Գավրիլովը հավելել է, որ այդ ամենն արել է կերպարի մեջ հնարավորինս խորասուզվելու համար։ «Ես չեմ ամաչում դրա համար»,-եզրափակել է նա։

Լուսանկարը` Екатерина Чеснокова/РИА Новости



© NEWS.am STYLE