Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը

19:32   29 հոկտեմբերի, 2026

Բրիտանացի կատակերգու Ռասել Բրենդը դատարանում խոստովանել է, որ կանանց հետ սեռական հարաբերությունների հասնելու համար օգտագործել է իր հայտնիությունը, և այժմ նման վարքագիծը սխալ է համարում։ Միևնույն ժամանակ, Քեթի Փերիի նախկին ամուսինը հերքում է բռնաբարության և սեռական բռնության մեղադրանքները, որոնցով նա անցնում է որպես մեղադրյալ, գրում էThe Guardian-ը։

«Որքան ավելի հաջողակ և հայտնի էի դառնում, այնքան ավելի էի թույլ տալիս, որ իմ փառքն ինձ հեշտացնի սեռական հարաբերություններ ունենալու հնարավորությունը։ Ես համաձայն եմ, որ դա սխալ էր»,-հայտարարել է 51-ամյա Բրենդը Լոնդոնի Սաութուորքի թագավորական դատարանում։

Կատակերգուն նաև պատմել է, որ երիտասարդ տարիքում տարված է եղել սեքսով և իր կյանքի զգալի մասը նվիրել է սիրախաղին ու կանանց գրավելու փորձերին։ Միևնույն ժամանակ, նահերքել է այն պնդումը, թե իր առջև նպատակ էր դրել սեռական հարաբերություններ ունենալ հինգ հազար կնոջ հետ։

«Ես համառ էի, գայթակղում էի, աղաչում և սիրախաղ անում։ Այժմ հասկանում եմ, որ դաանխոհեմության և հիմարության սահմաններից այն կողմ էր», — խոստովանել է նա։

Դատական քննության շրջանակում քննարկվում են վեց կանանց ներկայացրած մեղադրանքները։Բրենդին առաջադրվել է բռնաբարության երեք, սեռական բռնության երեք և անպարկեշտ ոտնձգություն կատարելու փորձի մեկ մեղադրանք։ Ենթադրյալ դեպքերը վերաբերում են1999-2009 թվականներին։

Կատակերգուն իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ սեռական հարաբերությունները եղելեն փոխադարձ համաձայնությամբ։ Մեղադրող կողմն իր հերթին մատնանշում է ոստիկանությանը նախկինում տված նրա ցուցմունքների և դատարանում այժմ ներկայացվող բացատրությունների միջև առկա հակասությունները։

Բրենդը նաև պատմել է 2023 թվականին լրագրողական հետաքննությունից հետո ծագած սկանդալի հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ մեղադրանքները քայքայել են ընկերների և նախկին գործընկերների հետ իր հարաբերությունները, իսկ այժմ նա զգում է, որ իր ողջ կյանքը կենտրոնացած է դատական գործընթացի շուրջ։

Դատավարությունը շարունակվում է։ Բրենդի խոստովանությունն այն մասին, որ նա իր հայտնիությունն օգտագործել է սեռական հարաբերությունների հասնելու համար, չի նշանակում,որ նա ընդունում է իրեն առաջադրված քրեական մեղադրանքների հիմնավորվածությունը կամ իրեն մեղավոր է ճանաչում․ այդ մեղադրանքներով նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Լուսանկարը` Hannah McKay/Reuters



© NEWS.am STYLE