23:01 29 հոկտեմբերի, 2026Քրիստինա Ագիլերան Հելոուինին ընդառաջ որոշել է շոկի ենթարկել իր հետևորդներին։ Երգչուհին, գրեթե, ամբողջությամբ մերկ լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ քիչ բան թողնելով մարդկանց երևակայությանը։
Երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում, իսկ հետևորդներին ներկայացրել է հայելային սելֆի, որում փակել է պտուկները էմոջիների օգնությամբ, իսկ մարմնի մի մասը՝ լոգարանի։
View this post on Instagram
«Վերջին կերպարս մինչև xtinaween-ը»,-կատակել է Ագիլերան։
Ինստագրամյան օգտատերերից շատերը հաճոյախոսություններ են գրել նրա գեղեցիկ կազմվածքի վերաբերյալ, իսկ մեկնաբաններից մեկը հույս է հայտնել, որ երգչուհու այս տարվա հելոուինյան կոստյումը կունենա հետևյալ վերնագիրը՝ «Փոփ աստղը նոր երգ է թողարկում»՝ այսկերպ ակնարկելով, որ երկրպագուները նոր երգեր են սպասում նրանից։
Լուսանկարը՝ Chad Salvador/Getty