Քլոե Քարդաշյանը ներկայացրել է տղամարդու մեջ նախընտրած չափանիշները՝ նշելով, որ իր ապագա զուգընկերը պետք է ընդունի պլաստիկ վիրահատությունները

10:30   30 հոկտեմբերի, 2026

Քլոե Քարդաշյանը հստակ գիտի, թե ինչ է ուզում տղամարդուց, գրում է PEOPLE-ը։

Հոկտեմբերի 29-ի հեռարձակված The Kardashians ռեալիթի շոուի դրվագում 42-ամյա աստղը քրոջ՝ ՔիմՔարդաշյանի հետ անկեղծորեն խոսել է այն մասին, թե ինչպիսի զուգընկեր է ցանկանում ունենալապագայում։ Այդ ընթացքում քույրերը միասին կազմել են նրա ապագա հարաբերություններիցանկը՝ պատկերացնելով, թե ինչպիսի զուգընկեր է նա ցանկանում ներգրավել իր կյանք։

«Պարզապես պետք է բաց լինի գեղեցկության, խնամքի ցանկացած միջամտության նկատմամբկամ չդատի ինձ այն բանի համար, ինչ անհրաժեշտ եմ համարում անել»,- ասել է Good American ապրանքանիշի համահիմնադիրը։ Այդ ընթացքում 46-ամյա Քիմը գրել է․ «Պետք է նորմալվերաբերվի պլաստիկ վիրահատություններին»։

Քլոեն համաձայնել է․ «Իհարկե՛»։

Նրանց զրույցի առիթը Քլոեի հոգեթերապևտի հանձնարարությունն էր, որը նա ստացել էր որպեստնային աշխատանք։ Քիմն առաջարկել է օգնել կրտսեր քրոջը կազմել «Քլոեի ցանկություններիիրականացման» ցանկը։ SKIMS ապրանքանիշի հիմնադիրը պնդել է, որ այս կարևոր հմտությունըսովորել է Մայքլ Ջեքսոնից։

Քլոեն նշել է նաև մի շարք այլ հատկանիշներ, որոնք կարևոր է համարում ապագա զուգընկերոջհամար, և որոնք զուտ արտաքինի հետ կապ չունեն։ Նրա խոսքով՝ տղամարդը պետք է լինի«Աստծուն հավատացող մարդ» և «ինքնուրույն հաջողությունների հասած մեկը»։

«Ես հովանավորող մայրիկ չեմ»,- կատակել է նա՝ ակնարկելով, որ մտադիր չէ ֆինանսապեսապահովել իր զուգընկերոջը։

Այնուամենայնիվ, Քլոեն նշել է նաև մի ֆիզիկական առանձնահատկություն, որի հարցում զիջումներիգնալու պատրաստ չէ․ «Նա չի կարող փոքրիկ առնանդամ ունենալ»։

Քույրերի զրույցի մեկ այլ հատվածում երկու երեխաների մայրը շեշտել է, որ իր ապագա զուգընկերըպետք է աջակցի իրեն և ընտանիքի արժեքները կարևորի։

«Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն իսկապես լինի իմ ամենամեծ աջակիցն ու ոգևորողը, որովհետև ես էլեմ ուզում նույնն անել նրա համար»,-ասել է նա։

Գործարար կինը հավելել է, որ տղամարդը «պետք է» մտերիմ լինի իր ընտանիքի և ընկերների հետ, ինչպես նաև լինի մեկը, ով ակնհայտորեն կսիրի իրեն իր բոլոր տարօրինակություններով ու երբեմնչափազանց զվարճալի պահվածքով՝ առանց փորձելու փոխել դրանք։

Քլոեն համաձայնել է նաև Քիմի հետ, որ իր հավանական զուգընկերը պետք է լինի «հիանալիօրինակելի անձնավորություն» և սիրի իր երեխաներին։ Երկու քույրերն էլ համաձայնել են իրենցցանկությունների ցանկում ներառել հետևյալ պայմանները՝ «չպետք է դավաճանի և չպետք է ստի»։

Ինչ վերաբերում է «ծանր բեռին», որը Քլոեն պատրաստ է ընդունել ապագա զուգընկերոջ կյանքում, ապա դա միայն դիզայներական պայուսակներն են։ «Եթե դա Louis Vuitton է, ուրեմն բերե՛ք»,-ընդգծելէ նա։



© NEWS.am STYLE