Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում

21:53   29 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որի շրջանակում «Մոսպրոդյուսեր»համերգասրահում իրականացվեցին երկու մեծամասշտաբ համերգային ծրագրեր։ Փառատոնը մեկհարթակում համախմբեց տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած պարային համույթների,մասնակիցների և հայկական պարարվեստի ներկայացուցիչների՝ դառնալով մշակութայինհամագործակցության, ստեղծագործական փորձի փոխանակման և ազգային արժեքներիհանրահռչակման կարևոր հարթակ։

Փառատոնի չորս փուլերն ամփոփվեցին հոբելյանական եզրափակիչ միջոցառմամբ՝մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայանալու միջազգային բեմում, ցուցադրելուիրենց ստեղծագործական ներուժը և արժանիորեն ներկայացնելու հայկական պարարվեստը։«Ծաղկունք» միջազգային փառատոնը տարիների ընթացքում ձևավորվել է որպես մշակութայինհամագործակցության միջազգային հարթակ՝ միավորելով Հայաստանից և արտերկրից ժամանածպարային համույթներին։ Այն նպաստում է հայկական ազգային պարի պահպանմանը,զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև տարբեր երկրների մշակութային համայնքների միջևկապերի ամրապնդմանը։

Փառատոնի կազմակերպիչ՝ «Կամուրջ» մշակութային կենտրոնի գործունեության առանցքումհայկական պարարվեստի և մշակույթի զարգացումն ու հանրահռչակումն է, ստեղծագործականխմբերի համար միջազգային բեմերում ներկայանալու հնարավորությունների ստեղծումը ևՀայաստան–Սփյուռք մշակութային համագործակցության ընդլայնումը։

Մոսկվայում կայացած հոբելյանական փառատոնը ևս մեկ կարևոր քայլ էր այս առաքելությանիրականացման ճանապարհին՝ շարունակելով հայկական մշակույթը միջազգային հարթակներումներկայացնելու և տարբեր երկրներում ապրող հայերին ազգային արվեստի շուրջ համախմբելունախաձեռնությունը։

«Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը դարձավ տարիների հետևողականաշխատանքի, մշակութային համագործակցության և հայկական պարարվեստի շուրջ ձևավորվածմեծ համայնքի հերթական կարևոր հանգրվանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հետագամիջազգային ծրագրերի իրականացման համար։



© NEWS.am STYLE