Սիրո խոստովանություն՝ առանց առիթի. Բրուքլին Բեքհեմի՝ կնոջն ուղղված ջերմ խոսքերը հակասական մեկնաբանություններ են առաջացրել համացանցում

10:45   30 հոկտեմբերի, 2026

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլին Բեքհեմը, ապացուցում է, որ հատուկ առիթներ պետք չեն կնոջը հաճոյախոսություն անելու համար։ Բրուքլինը կնոջ հետ նոր լուսանկար է հրապարակել, որին կից կրկին սիրո գեղեցիկ խոստովանություն է արել նրան.

«Իմ գեղեցիկ Նիկոլա, դու ինձ համար բացարձակապես ամեն ինչ ես։ Դու իմ ամբողջ աշխարհն ես, իմ լավագույն ընկերը և իմ կյանքի ամենակարևոր մարդը։ Ես այնքան հաջողակ եմ, որ ինձ բախտ է վիճակվել հենց քեզ սիրել և քո կողքին անցկացնել իմ կյանքը։ Ես քեզ սիրում եմ ավելին, քան խոսքերը կարող են փոխանցել»,-գրել է նա։

View this post on Instagram

A post shared by @brooklynpeltzbeckham

Այս գրառումն, իհարկե, հուզել է զույգի հետևորդներին, ոմանց մոտ էլ հակասական հարցեր առաջացրել։

«Հաճելի է տեսնել, թե ինչպես եք միասին ուժեղանում»,-գրել է հետևորդներից մեկը։

«Հրաշալի է տեսնելը՝ ինչպես է տղամարդը նրբորեն սիրում ու պաշտպանում իր կնոջը»,-հավելել է մեկ ուրիշը։

Մի օգտատեր էլ հորդորել է. «Հաշտվիր ծնողներիդ հետ», մինչդեռ մյուսը նշել է. «Եթե մի օր բաժանվես, միայնակ ու տխուր կմնաս… միայնակ և առանց ընտանիքի»։

Հավելենք, որ տևական ժամանակ է՝ Բրուքլինը գժտված է ընտանիքի անդամների հետ։



© NEWS.am STYLE