00:31 30 հոկտեմբերի, 202686 տարեկանում կյանքից հեռացել է դերասան սըր Պատրիկ Ստյուարտը՝ Ալցհեյմերի հիվանդության և Լևիի մարմիններով դեմենցիայի դեմ «կարճատև, բայց ծանր պայքարից» հետո։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով դերասանի Instagram-յան էջում հրապարակված գրառումը:
Գրառման մեջ նշվում է, որ նա մահացել է չորեքշաբթի օրը՝ Լոս Անջելեսում գտնվող իր տանը՝ կնոջ՝ Սաննիի հոգատար խնամքի ներքո։
Ստյուարտը, ով հայտնի էր դարձել «Աստղային ճանապարհ»-ում կապիտան Ժան-Լյուկ Պիկարի դերով, նաև նկարահանվել է «Իքս մարդիկ» (X-Men), «Վրիժառուները» (The Avengers) և «Լոգան» (Logan) ֆիլմերում։
Դերասանը ծնվել է 1940 թվականին՝ Յորքշիրում, և նախքան Բրոդվեյում հայտնվելը աշխատել է Շեքսպիրյան թագավորական թատերախմբում (Royal Shakespeare Company)։ Նրա կարիերան կինոյում և հեռուստատեսությունում տևել է վեց տասնամյակ։
Սըր Պատրիկին ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ Դանիելն ու Սոֆին։
Marvel Studios-ը հայտնել է, որ խորապես վշտացած է Ստյուարտի մահվան լուրով՝ նրան բնորոշելով որպես «եզակի տաղանդի տեր մարդու, առատաձեռն գործընկերոջ և իսկական ջենթլմենի»։
Երբ 2010 թվականին Եղիսաբեթ II թագուհին սըր Պատրիկին ասպետի կոչում շնորհեց, դերասանն ասաց, որ «բառացիորեն ամեն ինչի համար» պարտական է անգլերենի իր նախկին ուսուցչին, ով առաջինն էր քաջալերել նրան՝ զբաղվելու դերասանական արվեստով։
Լուսանկարը՝ Getty Images