15:05 30 հոկտեմբերի, 2026«Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Շարունակում եմ աշխատել, դասավանդել ու հաճույք ստանալ իմգործից»,-ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է պարուհի Սոնա Եսայանը, որն այս շրջանում վայելում է հղիությունը։ Սակայն ինչպես պարզ է դառնում Սոնայի հրապարակումներից, նա շարունակում է աշխատել և դասավանդել։
View this post on Instagram
«Խնդրում եմ, իմ ստուդիայում դասավանդելու կամ չդասավանդելու վերաբերյալ ենթադրություններմի արեք։
Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Շարունակում եմ աշխատել, դասավանդել ու հաճույք ստանալ իմ գործից։Մինչ ոմանք պատմություններ են հորինում, թե տանը նստած պարապության եմ մատնվել, իմառօրյան այս շրջանում սովորականից էլ ծանրաբեռնված է։
Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումներըպարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ»,-գրել է պարուհին։

Սոնան իր պարային ստուդիայի հետ մասնակցում է նաև Լիլիթ Հովհաննիսյանի համերգային շրջագայությանը։
Հավելենք, որ Սոնա Եսայանն ու Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին։ Սոնան հղիության մասին հայտնեց ամռանը՝ Coca Cola Music Fest-ին իր ելույթի ժամանակ։ Պարուհին ու ստենդափերը որդի են ունենալու։