22:35 30 հոկտեմբերի, 2026Ուփի Գոլդբերգը մուլտֆիլմերի հնչյունավորմամբ զբաղվելու օգտին համոզիչ փաստարկ է գտել․ այդաշխատանքի համար նույնիսկ հագուստը փոխելու կարիք չկա։ 70-ամյա դերասանուհինխոստովանել է, որ հատկապես սիրում է հնչյունավորումը, քանի որ կարող է ձայնագրել իր խոսքերըհենց տանը և նույնիսկ ներքնազգեստով։ Թվում է՝ Հոլիվուդում աշխատանքի իդեալականպայմանների վերաբերյալ նա միանգամայն հստակ պատկերացումներ ունի։
W Magazine-ին տված հարցազրույցում դերասանուհին բացատրել է, թե ինչու է վերջին շրջանումսիրով համաձայնում հնչյունավորման հետ կապված նախագծերի մասնակցել։ Դրանց թվում էAmazon-ի Kevin անիմացիոն սերիալը։ «Ամբողջ գաղտնիքն այն է, որ ես կարող եմ դա անելներքնազգեստով»,-ժպիտով խոստովանել է Գոլդբերգը։
Սակայն տնից հարմարավետ աշխատելու հնարավորությունը միակ թեման չէր, որին անդրադարձելէ աստղը։ Նա նաև պատմել է, թե ինչու է շարունակում վարել ամերիկյան հանրահայտ The View հեռուստաշոուն, որտեղ աշխատում է արդեն շուրջ երկու տասնամյակ։
Պատասխանը նույնքան անկեղծ ու անմիջական էր։ «Լավ աշխատավարձ։ Ահա և վերջ»,-հայտարարել է դերասանուհին։ Նրա խոսքով՝ ինքը լավ է վարձատրվում, բարեխղճորեն կատարումէ իր աշխատանքը և առանձնապես չի անհանգստանում, թե արդյոք իր կարծիքը դուր է գալիսհեռուստադիտողներին։
Գոլդբերգը նաև նշել է, որ կինոարդյունաբերության մեջ կանայք միշտ չէ, որ տղամարդկանցհավասար հոնորարներ են ստանում։ Այդ պատճառով նա գնահատում է հեռուստատեսությունումիր աշխատանքի դիմաց արժանապատիվ վարձատրություն ստանալու հնարավորությունը։Այդուհանդերձ, դերասանուհին չի ցանկացել բացահայտել The View-ում իր վաստակած գումարիհստակ չափը, թեև նախկինում կատակել էր, որ հեռուստադիտողները ցնցված կլինեին՝ իմանալովիր աշխատավարձի չափը։