Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ

20:05   30 հոկտեմբերի, 2026

Ռեփեր Ջիգանը (իսկական անունը՝ Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) դատական հայց էներկայացրել իր նախկին կնոջ՝ բլոգեր և ձեռնարկատեր Օքսանա Սամոյլովայի դեմ։ Այս մասինհայտնում է РБК-ն՝ հղում անելով արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինին։

Ինչպես գրում է Forbes.ru-ն՝ հղում անելով պարբերականին, իրավաբանի խոսքով՝ Ջիգանըպահանջել է դատարանից ճանաչել, որ ալիմենտի վճարման գծով ինքը պարտք չունի։ Հայցըներկայացվել է հոկտեմբերի 29-ին, սակայն դրա քննության նիստի օրը դեռ նշանակված չէր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան 2020 թվականին երեխաներիալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնագիր են կնքել։ Հոկտեմբերին հայտնի դարձավ, որռեփերի նկատմամբ կատարողական վարույթ է հարուցվել՝ ալիմենտի վճարման համաձայնագրովգոյացած 1,737 միլիոն ռուբլու պարտքը գանձելու նպատակով։

Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան չորս երեխա ունեն՝ դուստրեր Արիելան, Լեյան և Մայան, ինչպեսնաև որդին՝ Դավիթը։ Սամոյլովան ռեփերից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել 2025 թվականի հոկտեմբերին՝ 13 տարվա ամուսնությունից հետո։ Դատարանը նրանց ամուսնությունըլուծել է այս տարվա ապրիլին։

Լուսանկարը՝ Տատյանա Սպիրիդոնովա / MSK1.RU



© NEWS.am STYLE