Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ

12:25   31 հոկտեմբերի, 2026

Դերասանուհի, բլոգեր Աննա Գրիգորյանը, որն առավել հայտնի է Մինիոն մականվամբ, հետևորդներին ներկայացրել է իր նոր ֆոտոշարքը, որը բավական հետաքրքիր է ստացվել, քանի որ Աննան անսովոր կերպարում է։

Խաղաքարտերի թագուհի՝ այսպես կարելի է վերնագրել նոր ֆոտոշարքը, որում դերասանուհին կեցվածք է ընդունել մի զգեստով, որը բաղկացած է խաղաքարտերից զարդարված կորսետից և հարսանեկան ոճի շղարշե շրջազգեստից։

View this post on Instagram

A post shared by An Minion (@an_minion__)

Նուրբ հագուստը, սակայն, ավելի կոշտ երանգ է ստացել սև ու կոպիտ կոշիկների և կաշվե ձեռնոցների համադրությամբ։ Աչքի ընկնող է նաև թեմատիկ դիմահարդարումը, որի հեղինակը հենց ինքը՝ դերասանուհին է։

Մեկնաբանությունների բաժնում հետևորդները հավանություն են տվել Աննայի նոր կերպարին, իսկ նրանցից մեկը նկատել է, որ դերասանուհին միշտ ավելի լավ է կատարում իր դիմահարդարումը։

 



© NEWS.am STYLE