Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո

11:30   31 հոկտեմբերի, 2026

Ինչպես հայտնում է PEOPLE-ը, Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պատրաստվում են ամուսնալուծվել։ 

Նախկին զույգը սկսել է հանդիպել 2021 թվականին, իսկ 2023 թվականի օգոստոսին ամուսնացել։ Շուրջ երեք տարվա ամուսնական կյանքից հետո նրանք բաժանվել են այս տարվա սկզբին։ PEOPLE-ին զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին 32-ամյա Քուալին և 42-ամյա Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել։

«Ջեքն ու Մարգարեթը համատեղ են ներկայացնում ամուսնալուծության հայցը»,- հայտնել է աղբյուրը՝ պարզաբանելով, որ թեև Նյու Յորք նահանգի օրենսդրությունը պահանջում է ամուսնալուծության դիմումում նշել ինչպես հայցվորին, այնպես էլ պատասխանողին, տվյալ դեպքում խոսքը կողմերի փոխադարձ համաձայնությամբ իրականացվող, առանց վեճի ամուսնալուծության մասին է։ «Սա փոխադարձ որոշում է»։

Աղբյուրը հավելել է. «Նրանք խոր կապվածություն և սեր ունեն միմյանց նկատմամբ, և թեև նրանց ռոմանտիկ հարաբերություններն ավարտվում են, նրանք, անկասկած, ողջ կյանքի ընթացքում ընկերներ կմնան»։

Լուսանկարը՝ Michael Kovac/Getty



© NEWS.am STYLE