16:26 31 հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 29-ին հեռարձակված The Kardashians ռեալիթի շոուի դրվագում Քորթնի Քարդաշյանի11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, կասկածել է, երբ մայրն իր 23 ամսական քնած որդու՝ Ռոքիի հետդուրս է եկել՝ Փալմ Սփրինգսի մայրամուտը վայելելու։ Ռեյնը չի հապաղել պարզել, թե ինչ էկատարվում, գրում է E! News-ը։
«Մա՛մ, ի՞նչ ես անում»,- հարցնում է Ռեյնը՝ Քորթնիի և նրա նախկին զուգընկեր Սքոթ Դիսիկի երեքերեխաներից կրտսերը, մորը դեպի տան բակ հետևելով։ 47-ամյա Քորթնին պատասխանում է, որպարզապես «հիանում է գեղեցիկ տեսարանով»։
Սակայն տղան այդքան հեշտությամբ չի հավատում մորը։
«Դու երբեք նման բան չես անում։ Դու սա անում ես միայն տեսախցիկների համար»,- ասում էՌեյնը Քորթնիին՝ ձեռքով ցույց տալով նկարահանող խմբին և նշելով, որ մայրը փորձում է«էսթետիկ տեսք ստեղծել»։
Այնուամենայնիվ, ըստ ռեալիթի շոուի աստղի՝ պարզապես պատահականություն էր, որնկարահանող խումբը հենց այդ պահին նկարահանում էր իրեն, երբ նա իր Թրևիս Սքոթի որդուն՝Ռոքիին, դուրս էր բերել մաքուր օդ շնչելու և տեսարանով հիանալու։
«Ես այստեղ էի,- պատասխանում է Քորթնին,- նրանք ինձ գտան»։
Գիտակցելով, որ գուցե սխալվել էր իր ենթադրություններում՝ Ռեյնը ուղիղ նայում է տեսախցիկինև կատակով խոստովանում. «Օ՜, գրողը տանի»։
Լուսանկարները՝ Charles Sykes/Bravo/Nbcu Photo Bank/Getty Images, Scott Disick/Instagram