Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»

15:12   31 հոկտեմբերի, 2026

Բրուքլին Բեքհեմն ինստագրամյան իր էջում տեղադրել է կնոջ՝ Նիկոլա Պելտցի լուսանկարը ու, հավանաբար, պատասխանել այն մեկնաբանողներին, ովքեր քննադատում են նրա «տարվածությունը կնոջ նկատմամբ»։

«Այո, ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ, նակատարյալ է»,-Նիլոլայի լուսանկարին կից գրել է Բեքհեմների ավագ որդին։

Օրերս Բրուքլինը Նիկոլայի հետ համատեղ լուսանկար էր տեղադրել ու սիրո խոստովանություն արելկնոջը.

«Իմ գեղեցիկ Նիկոլա, դու ինձ համար բացարձակապես ամեն ինչ ես։ Դու իմ ամբողջաշխարհն ես, իմ լավագույն ընկերը և իմ կյանքի ամենակարևոր մարդը։ Ես այնքանհաջողակ եմ, որ ինձ բախտ է վիճակվել հենց քեզ սիրել և քո կողքին անցկացնել իմ կյանքը։Ես քեզ սիրում եմ ավելին, քան խոսքերը կարող են փոխանցել»,-գրել էր նա։

IMG_7178.PNG (1.30 MB)

Գրառումն, իհարկե, հուզել էր զույգի հետևորդներին, ոմանց մոտ էլ հակասական հարցերառաջացրել։

«Հաճելի է տեսնել, թե ինչպես եք միասին ուժեղանում»,-գրել էր հետևորդներից մեկը։

«Հրաշալի է տեսնելը՝ ինչպես է տղամարդը նրբորեն սիրում ու պաշտպանում իր կնոջը»,-հավելել էր մեկ ուրիշը։

Մի օգտատեր էլ հորդորել էր. «Հաշտվիր ծնողներիդ հետ», մինչդեռ մյուսը նշել. «Եթե մի օրբաժանվես, միայնակ ու տխուր կմնաս… միայնակ և առանց ընտանիքի»։

Հավելենք, որ տևական ժամանակ է՝ Բրուքլինը գժտված է ընտանիքի անդամների հետ։

Photo։ Michael Kovac/Getty 



© NEWS.am STYLE