«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը

13:05   31 հոկտեմբերի, 2026

Զիրոյանն անհամբերություն ու զարմանք է առաջացրել հերտևորդների շրջանում։ Դերասանը հայտարարել է «Իմն ա» երգի ու տեսահոլովակի ամբողջական թողարկամ մասին ու առաջացրել հետաքրքրության մի ամբողջ ալիք։

Բանը նրանում է, որ Զիրոյանի այս երգը տարիներ առաջ համացանցում տարածվեց Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը։ Այդ շրջանում դերասանները միասին էին ու նա այդ երգը կատարեց հենց Իննայի համար։

«Գիտեք՝ ինչքան եմ ման եկել այս երգը…. Տարեդարձից հետո շատ եմ փնտրել …»,-գրել է մեկնաբաններից մեկը։ Մյուսը հավելել. «Իննայի երգն ա»։

Հետևորդները միաձայն նշում են՝ չեն համբերում, թե երբ է երգը թողարկվելու։

View this post on Instagram

A post shared by Ziroyan (@ziroyan__)

Երգիչը հրապարակմանը կից հայտնել է, որ երգը հանրությանը կներկայացնի նոյեմների 1-ին՝ հավելելով. «Դե բռնվեք»։

 



© NEWS.am STYLE