Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)

21:30   31 հոկտեմբերի, 2026

«Մեր բակը» վերադառնում է։ Լեգենդար ֆիլմաշարը, որն առաջին անգամ եթերում հայտնվեց 30 տարի առաջ, նոր հերոսներով ու սիրված կերպարներով կրկին ժպիտ կառաջացնի ֆիլմասերներիշրջանում։ «Շարմ հոլդինգի» էջում հայտնվել են ֆիլմի նկարահանումներից առաջին կադրերը, որոնցում կարելի է տեսնել, թե ովքեր են համալրելու ֆիլմի դերասանական կազմը։

View this post on Instagram

A post shared by SHARM HOLDING | Creative Agency & Production (@sharmholding)

Գրիգոր Դանիելյան, Մարջան Ավետիսյան, Ալեքսանդր Արզումանյան, Տոմա Պետրոսայան, Վաչե Երիցյան, Լիլիթ Թոխատյան, A’Chilla, Սամվել Սարգսյան, Ջուլիանա Հարությունյան` ահա նրանցից մի քանիսը։

Ընկերության էջում նշված չէ, թե երբ է նախատեսվում ֆիլմի պրեմիերան, բայց երկրպագուներն արդեն ոգևորված են։ «Վայ, ինչ լավ ա», «Հրաշք, ուրախություն»,-գրում են մեկնաբանները՝ կից ուղարկելով նաև ժպիտներ ու սրտիկներ։

View this post on Instagram

A post shared by SHARM HOLDING | Creative Agency & Production (@sharmholding)

Հավելենք, որ 2021-ին թողարկվել էր «Մեր բակը. 25 տարի անց» ֆիլմը, որտեղ հին ու նոր հերոսները հայտնվել էին նոր զավեշտալի իրավիճակում։ Թե ինչի մասին է նոր ֆիլմի պատմությունը, դեռևս հայտնի չէ։



© NEWS.am STYLE