Ինչի՞ց հետո են տղամարդիկ եւ կանայք սեքս ցանկանում

23:04   12 մարտի, 2014

Կանայք եւ տղամարդիկ նման չեն միմյանց: Օրինակ՝ ուժեղ եւ թույլ սեռի ներկայացուցիչները սեքս ցանկանում են միանգամայն տարբեր երեւույթների պատճառով:

Բրիտանական գիտնականները 2.000 հոգու մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, թե որ հանգամանքներ են կնոջն ու տղամարդուն առավելապես մղում սեռական մերձեցման:

Արդյունքները միանգամայն անսպասելի են եղել

Պարզվում է՝ կանայք ամենից շատ սեռական կյանքի են ձգտում նիհարելուց հետո: Երկրորդ տեղում սավանների թարմությունն է, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է գումար շահելը: Թույլ սեռի ներկայացուցիչներին սեռական մերձեցման է մղում նաեւ ընկերուհիների հետ անցկացրած երեկոն, տաք լոգանքն ու նոր սանրվածքը:

Կանանց սեռական կյանքի տրամադրող հանգամանքների լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի

Նիհարելը;

Թարմ սավանները;

Գումար շահելը;

Ընկերուհիների հետ անցկացրած երեկոն;

Տաք լոգանքը;

Սուրբ Ծննդյան երեկոն կամ կորպորատիվ միջոցառումն աշխատավայրում;

Նոր սանրվածքը;

Դիմահարդարումը;

Մարզասրահում մարզվելը;

Գործարքի կնքումը կամ աշխատավայրում կարեւոր հանձնարարության ավարտը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց. նրանք ավելի շատ հակված են սեռական հարաբերությունների ընկերների հետ անցկացրած երեկոյից հետո: Դրան հաջորդում են թարմ սավանն ու տաք լոգանքը: Ցանկում ներառված են նաեւ սպորտային հաղթանակները, ավտոմեքենա վարելը, նույնիսկ՝ տան մաքրությամբ զբաղվելը:

Տղամարդկանց սեռական կյանքի տրամադրող հանգամանքների լավագույն տասնյակը

Ընկերների հետ անցկացրած երեկոն;

Թարմ սավանները;

Տաք լոգանքը;

Գումար շահելը;

Սպորտային թիմի հաղթանակը;

Նիհարելը;

Մարզասրահում մարզվելը;

Սպորտային ավտոմեքենա վարելը;

Գործարքի կնքումը կամ աշխատավայրում կարեւոր հանձնարարության ավարտը;

Տան մաքրությամբ զբաղվելը:

Աղբյուրը՝ nakonu.com



© NEWS.am STYLE