Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում

22:09   31 հոկտեմբերի, 2026

Քոլին Ֆարելը հանդիսատեսին հնարավորություն է տալիս մի փոքր ներթափանցել իրանձնական ընտանեկան կյանք, գրում է PEOPLE-ը։

Նրա նոր վավերագրական ֆիլմի՝ The Slightest Touch-ի վերջերս հրապարակվածթրեյլերում 50-ամյա դերասանը կիսվում է հուզիչ պահով իր և նախկին ընկերուհու՝ ՔիմԲորդենևի 23-ամյա որդու՝ Ջեյմսի հետ։

Հուզիչ ֆիլմը պատմում է Ֆարելի և նրա վաղեմի ընկերուհու՝ հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների պաշտպան Էմմա Ֆոգարթիի մասին։ Նրանք միասինմարզվում են՝ Դուբլինի մարաթոնին մասնակցելու և այն ավարտին հասցնելու համար։

«Ես երբեք թույլ չեմ տվել, որ նկարահանող խումբը մոտենա իմ տանը»,- ասում էՖարելը՝ ամուր գրկելով որդուն։

2007 թվականի հոկտեմբերին դերասանն առաջին անգամ բացահայտ խոսեց որդու՝Ջեյմսի նյարդագենետիկ խանգարման մասին՝ հայտնելով, որ նրա մոտ ախտորոշվել էԱնգելմանի համախտանիշ։

«Նա ինձ համար իսկական պարգև է։ Իմ կարծիքով՝ նա հենց այնպիսին է, ինչպիսինպետք է լինի»,- 2008 թվականի փետրվարին իռլանդական թոք-շոուի հաղորդավարՌայան Թաբրիդիին ասել էր աստղը։

2024 թվականին Ֆարելը Ջեյմսի պատվին հիմնադրեց Colin Farrell Foundation-ը։ Ոչառևտրային կազմակերպությունն աջակցում է մտավոր հաշմանդամություն ունեցողչափահաս անձանց՝ նրանց շահերի պաշտպանությամբ, կրթականնախաձեռնություններով և նորարարական ծրագրերով։

Լուսանկարը՝ HBO Max



© NEWS.am STYLE