«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի

18:30   1 նոյեմբերի, 2026

Վերջին մի քանի տարիներին մարմնական սարսափի (body horror) ժանրը գնալով ավելի մեծժողովրդականություն է վայելում՝ գրավելով մարտաֆիլմերից հոգնած հանդիսատեսիուշադրությունը։ Մարմնականության թեման հետաքրքրություն է առաջացնում ոչ միայնսեքսուալության, այլև աղետի ու քայքայման համատեքստում։ Հենց այդ պատճառով, օրինակ, «Սուբստանցիան» վերջին տարիների ժանրային ամենանշանավոր ֆիլմերից մեկը դարձավ։ Այսշարքը համալրել է որոշել նաև Դեյմս Ուոթքինսը՝ իր «Քլեյֆեյս» աշխատանքով։

Ծագող կինոաստղի դերը մարմնավորել է Թոմ Ռիս Հարիսը, ում կարիերան սրընթաց զարգանում է։Մի երեկո նա ծանոթանում է գեղեցկուհի թխահերի հետ, ում մարմնավորում է Ժուանա Ռիբեյրուն։Սակայն երջանկությունը երկար չի տևում․ հաջորդ առավոտ հերոսին դիմավորում է նրախելագարված նախկին զուգընկերը՝ ածելիով զինված և գլխավոր հերոսի դեմքը «շտկելու» մտադրությամբ։ Այսպես ավարտվում է նորահայտ դերասանի փայլուն կարիերան․ նրանից երես ենթեքում ընկերները, մենեջերը հրաժարվում է նրա հետ աշխատել, իսկ հանդիսատեսն ու նույնիսկբժիշկները կորցնում են հետաքրքրությունը նրա հանդեպ։

Սակայն հենց այս պահից է սկսվում սյուժեի հիմնական զարգացումը։ Հերոսը հանդիպում էերիտասարդ գիտնականի, ում դերը կատարում է Նաոմի Ակին։ Նա նանոտեխնոլոգիաներիոլորտում փորձարկումներ է իրականացնում և համոզում նախկին գեղեցկադեմ դերասանին փորձելբուժման իր փորձարարական մեթոդը։ Բնականաբար, սկզբում հնչում է «Սա ընդամենըարհեստական բանականություն է» ոճի հավաստիացում, իսկ հետո ներկայացվում է կողմնակիազդեցությունների մի ամբողջ ցանկ՝ ճիշտ այնպես, ինչպես միգրենի դեմ դեղամիջոցներիներդիրներում։

DC-ի կինոաշխարհի փառքի գագաթնակետը վաղուց անցյալում է, ուստի ստեղծագործողներըորոշել են սուպերհերոսական մարտերի փոխարեն անդրադառնալ հերոսի ներքին պայքարիպատմությանը՝ նրան դարձնելով մի փոքր ավելի մարդկային ու խոցելի։ Ինչ խոսք, սա այնքան էլվատ գաղափար չէ, մանավանդ որ անպարտելի սուպերհերոսներին հետևելը դեռ հինգ տարիառաջ էր արդեն անտանելի ձանձրալի դարձել։

Այսպիսով, փորձարկումն ավարտվում է աղետով, որի պատճառը հերոսի ներքինհակամարտությունն է։ Հետաքրքիր է հետևել այդ աղետին, քանի որ օպերատորը վերջապեսբավական երկար է պահում տեսախցիկը ամենատհաճ ու ցնցող կադրերի վրա։ Այդպիսովհանդիսատեսը հասցնում է մանրամասն դիտել հերոսի դեմքի կերպարանափոխության ողջֆիզիկական սարսափը, ինչպես նաև հակահերոսի ծնունդը։

Ֆիլմի հաջողության գլխավոր գրավականն այն է, որ ստեղծագործողները վերջապես հրաժարվել ենկոմիքսային ֆիլմերին բնորոշ մանկամիտ ու պարզունակ պատմություններից և ստեղծել ավելիհասուն սյուժե՝ զերծ արհեստական դրամատիզմից, փոխարենը լիովին իրականողբերգականությամբ և սուպերհերոսական ֆիլմերին բնորոշ արհեստական ու անբնականերկխոսություններով չծանրաբեռնված։

Այո՛, այն գաղափարը, որ դերասանը մշտապես հազարավոր դեմքեր է կրում և ի վերջո կորցնումսեփականը, նորություն չէ։ Սակայն մարմնական սարսափի ժանրի միջոցով այն ներկայացված էբավական հետաքրքիր ձևով, ինչպես նաև՝ գերչարագործի ծնունդը։

Իհարկե, պատմությունը առանձնապես խորքային չէ, բայց կոմիքսների վրա մասնագիտացածկինոաշխարհի համար այն, անսպասելիորեն, բավական ինքնատիպ լուծում է։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE