12:30 1 նոյեմբերի, 2026Երգչուհի Նանուլը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն նվաճում է ոչ միայն երաժշտության ու պարային արվեստի, այլև գեղեցկության և նորաձևության ոլորտը։ Անցած տարի 16-ամյա երգչուհին թողարկեց իր շուրթերի գլոսը, իսկ երեկ կայացավ նրա հետ համագործակցությամբ NANxME բրենդի խանութի բացումը։
Հավաքածուում համատեղված է Նանուլի բեմական փորձը սպորտային հարմարավետության հետ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարուհի, «Ամարաս» համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, խոսելով դստեր՝ որպես դիզայներ գործունեության մասին, նշեց, որ այս հավաքածուն ստեղծելիս հաշվի են առել այն, որ հագուստը լինի ոչ միայն ոճային, այլև հարմարավետ։
Ինքը՝ Նանուլը, նշում է, որ այսքանով իր սրեղծագործական երազանքները չեն ավարտվում։ Թե որը կլինի հաջորդ թողարկումը, նա դժվարանում է առայժմ ասել, բայց իր երաժշտական նորություններին սպասող երկրպագուներին վստահեցնում է, շուտով կներկայացնի նոր երգ ու տեսահոլովակ, որի մասին կմանրամասի առաջիկայում։
Միջոցառման մանրամասներն ու հայտնի հյուրերը՝ տեսանյութում։
View this post on Instagram
Սյունե Առաքելյան