11:30 2 նոյեմբերի, 2026Օրեր առաջ Զիրոյանը իսկական ինտրիգ առաջացրեց սոցիալական ցանցերի իր էջերում՝ ներկայացնելով իր՝ «Իմն ա» երգի ու տեսահոլովակի անոնսը։ Դերասանի երկրպագուները, սակայն, բնավ զարմացած չէին այն փաստից, որ նա նոր երգ է ներկայացնելու, քայնի որ նրանք, ովքեր ծանոթ են Զիրոյանի գործունեությանը, տեղյակ են, որ նա ոչ միայն հրաշալի դերասան է, այլև ինքնատիպ ձայով երգիչ։
Քննարկումներն այլ ուղղություն ունեին։ Արդյոք երգն անփոփո՞խ է մնացել և այնտեղ պահպանվա՞ծ է այն հատուկ անունը, որին տարիներ առաջ դերասանը նվիրել էր իր կատարումը։
2020 թ-ին «Իմն ա» երգից մի հատված մեծ տարածում գտավ համացանցում և հուզեց շատերի սրտերը։ «Քո սերը իմն ա, իմ Իննա»՝ Զիրոյանը կատարեց այս խոսքերը Իննա Խոջամիրյանի ծննդյա օրը ու երգը նվիրեց նրան։ Այդ շրջանում դերասանները, որոնք ծանոթացել էին «Երկուսով» սերիալի նկարահանման հրապարակում, հարաբերությունների մեջ էին։
Տարիներ է անցել դերասական զույգի բաժանումից, բայց երբ Զիրոյանը հայտարարեց երգի ամբողջական թողարկման մասին, երկրպագուները սրտի թրթիռով սկսեցին սպասել դրան։ Այսպիսով, երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են, բայց երգում բացակայում է Իննայի անունը, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Շատերը տխրել են, ոմանք՝ հիասթափվել, և այդ մասին խոսում են տեսահոլովակի ներքո արված մեկնաբանությունները։
«Մեկ ա, մենք բոլորս Իննա ենք լսում ու տենց էլ երգում», «Բայց այս երգը արդեն նվիրել էր ԶիրոյանըԻննային։ Գեղեցիկ չէ նվերը հետ վերցնել, կներեք», «Չեմ ընդունում այս տարբերակը, մենք բոլորս գիտենք՝ ոնց պետք ա լիներ»… այսպիսի բովանդակությամբ մեկնաբանություններով է ուղեկցվում տեսահոլովակը։ Մեկ օգտատեր էլ գրել է. «Ինձ թվում է էս երգը ամենաշատը դժվար է երգել հենցԶիրոյանի համար։ Անիմաստ չէր կարող լինել որոշումը էս երգը նորից երգելու»։
Սակայն այն, որ երգը սիրվել էր ու այսօր էլ սպասված էր հանրության կողմից, անվիճելի փաստ է, որը ապացուցվեց մինչև տեսահոլովակի հրապարակումը արված մեկնաբանություններից։