12:30 2 նոյեմբերի, 2026Դերասանուհի Եվա Բաղդասարյանը շարունակում է սոցիալական ցանցերի իր հետևորդների հետ կիսվել ընտանեկան ջերմ ու հիշարժան պահերով։
Այս անգամ Եվան Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ամուսնու և փոքրիկ որդու մասնակցությամբ։ Հրապարակմանը կից նա հուզիչ գրառում է արել՝ նվիրված որդու 11 ամսականին։
Դերասանուհին խոստովանել է, որ փոքրիկի մանկության վերջին ամիսը յուրահատուկ զգացողություններ է առաջացնում իր մեջ։ Նրա խոսքով՝ որդու նորածնային դիմագծերն աստիճանաբար փոխվում են, իսկ ընտանիքն արդեն պատրաստվում է նշելու փոքրիկի առաջին տարեդարձը։
View this post on Instagram
«11 ամսական. Քո մանկության վերջին ամիսը… Մի ամիս, որն ինձ համար կարծես մի փոքրիկ, լուռ հրաժեշտ լինի։ Քո նորածնային դիմագծերն աստիճանաբար անհետանում են։ Մենք արդեն ծրագրում ենք քո առաջին տարեդարձը։ Իսկ ես ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, անհամբերությամբ հաշվում էի օրերը մինչև մեր հանդիպումը։ Ու փորձում եմ հիշողությանս մեջ պահել քո անհոգ մանկության յուրաքանչյուր վայրկյանը»,-գրել է Եվան։
Հիշեցնենք, որ Եվա Բաղդասարյանն ու նրա ամուսինը՝ Էդգար Գրիգորյանը, առաջին անգամ ծնողներ են դարձել 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նրանց որդին ծնվել է ԱՄՆ-ում։ Փոքրիկի անունը Մենուա է։