10:15 2 նոյեմբերի, 2026Ռիհաննան և Christian Dior-ի օծանելիքի ստեղծագործական տնօրեն Ֆրենսիս Քյուրքջյանը ներկայացնում են նոր J’adore Intense օծանելիքի բույրային նոտաները՝ բացահայտելով դրա ստեղծման գաղտնիքները։
Dior-ի Instagram-ի էջում հրապարակված նոր տեսանյութերի շարքում երգչուհին և ֆրանսահայ պարֆյումերը զննում են տարբեր բույրային նոտաներ, իսկ Ռիհաննան փորձում է գուշակել դրանցից յուրաքանչյուրը։
Երաժշտական աստղը նոր բույրի գովազդային դեմքն ու մուսան է։
View this post on Instagram
2026 թվականին Dior-ը ներկայացրեց J’adore Intense-ը՝ Ռիհաննային ընտրելով որպես բույրի համաշխարհային մուսա և գովազդային դեմք։ Ֆրենսիս Քյուրքջյանի ստեղծած նոր օծանելիքը խորհրդանշական J’adore ծաղկային փնջի ավելի ջերմ, հարուստ և ընդգծված զգայական մեկնաբանությունն է։
View this post on Instagram
Քյուրքջյանը բույրի կոմպոզիցիայի հիմքում դրել է մեղրային երանգներով ծաղկային գաղափարը՝ համադրելով հասմիկը, վարդն ու իլանգ-իլանգը, ծիրանի մրգային նրբերանգները, ինչպես նաև սանդալի և վանիլի յուղալի, ջերմ հիմքը։
The Glass Magazine-ին տված հարցազրույցում Ֆրենսիս Քյուրքջյանը նշել է, որ Ռիհաննան ոգեշնչել է իրեն ստեղծելու այնպիսի բույր, որը մարմնավորում է ինքնավստահ, ազատ և զգայական կանացիությունը։ Նա ցանկացել է J’adore-ի ավանդական ծաղկային փնջին հաղորդել ավելի արտահայտիչ ծավալ, ջերմություն և փափկություն։