Վիկտորիա Բոնյան պատմել է, թե ինչպես է մի անգամ Hermès-ի գոտիով պատժել իր 14-ամյա դստերը

14:25   2 նոյեմբերի, 2026

Վիկտորիա Բոնյան անսպասելի մանրամասներ է պատմել իր 14-ամյա դստեր՝ Անջելինայի դաստիարակության մասին։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ երբեմն խիստ մայր էլինում, և պատմել ընտանեկան մի միջադեպի մասին, որը կապված է Hermès ապրանքանիշի գոտու հետ։

Համացանցում հայտնված զրույցի ձայնագրության ընթացքում Բոնյան հիշել է, որ գարնանը ստիպված է եղել պատժել դստերը։ Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ Անջելինան նույնիսկ փորձել է մոր հետ պայմանավորվել, որպեսզի պատիժն ավելի մեղմ լինի, սակայն Վիկտորիան անդրդվելի է մնացել։

«Ասում եմ՝ դե լավ, հիմա քեզ հինգ անգամ կհարվածեմ, պառկիր։ Նա ասում է. «Կարելի՞ է երեք անգամ»։ Ես ասում եմ՝ ոչ, հինգ։ Հինգ անգամ հարվածեցի նրան, որպեսզի հասկանա։ Նրան նույնիսկ ցավ էլ չի պատճառում։ Չի լացում, դիմանում է»,- պատմել է Բոնյան՝ հստակեցնելով, որ օգտագործել է Hermès-ի բարակ գոտին։

Հեռուստահաղորդավարուհին հիշել է նաև մեկ այլ դեպք, երբ ընտանեկան վեճից հետո դստեր ականջին կապտուկ էր առաջացել։ Միևնույն ժամանակ Բոնյան նշել է, որ Անջելինան արդեն մեծանում է, և դաստիարակության նման մեթոդներն այժմ աստիճանաբար անցյալում են մնում։



© NEWS.am STYLE