15:05 2 նոյեմբերի, 2026Թեյլոր Սվիֆթն ու նրա մտերիմ ընկերուհի Էբիգեյլ Անդերսոնը դեռևս դպրոցական տարիներից եկող մի յուրօրինակ սովորություն ունեն, որը պահպանվել է մինչ օրս, գրում է PEOPLE-ը։
36-ամյա երգչուհին իր վաղեմի ընկերուհու հետ ունեցած ընկերության մասին պատմել է «Խաղալիքների պատմություն 5» մուլտֆիլմի ցուցադրությունից հետո։ Նոյեմբերի 1-ին՝ կիրակի օրը, Նյու Յորքում կայացած հատուկ հարցուպատասխանի ընթացքում նա զրուցել է ֆիլմի ռեժիսոր Էնդրյու Սթենթոնի հետ և նշել, որ Էբիգեյլի հետ իր մտերմությունը որոշ առումներով հիշեցնում է Բոնիի և Բլեյզի կերպարների հարաբերությունները։
«Կուզենայի շարունակել Էնդրյուի միտքը՝ գտնելու մեկին, ով նույնքան տարօրինակ ու զվարճասեր է, որքան դու, և բացատրել, թե ինչու Բոնիի ու Բլեյզի պատմությունն այդքան հոգեհարազատ դարձավ ինձ համար»,- երկրպագուներիցմեկի հրապարակած տեսանյութում ասել է Սվիֆթը՝ հիշելով, թե ինչպես է ավագ դպրոցում ծանոթացել Անդերսոնի հետ։
«Երբ 14 տարեկանում տեղափոխվեցի Նեշվիլ, գիտեք՝ դու նորեկ ես դպրոցում և մտածում ես. «Ո՞ւմ հետ ընկերանամ։ Այս աղջիկները լավն են, այս աղջիկներն էլեն լավը, սրանք էլ բարի են»։ Բայց կար Էբիգեյլ անունով մի աղջիկ, որն, ի դեպ, Բլեյզի նման գանգուր մազեր ուներ։ Եվ մենք երկուսով միայն մի բան էինք ուզում՝ խոսել «Նապոլեոն Դինամայթ» ֆիլմի հերոսի ձայնով»,- պատմել է երգչուհին։
«Եվ մենք դա անում ենք մինչ օրս։ Մեր ամուսիններն էլ ստիպված են համակերպվել դրա հետ»,- հավելել է Սվիֆթը՝ առաջացնելով հանդիսատեսի ծիծաղը։
Այնուհետև երգչուհին նմանակել է «Նապոլեոն Դինամայթ» ֆիլմի գլխավոր հերոսի խռպոտ ձայնը։ Այդ կերպարը մարմնավորել է դերասան Ջոն Հեդերը։
«Երբ գտնում ես մեկին, ով քեզ ամբողջությամբ ընդունում է այն տարօրինակ ու յուրահատուկ տեսքով, որով դու կաս ամենաանկեղծ վիճակում, դա ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց ֆիլմը դիտելիս»,- ասել է Սվիֆթը։
Գրեմմիի մրցանակակիր երգչուհին հուլիսի 3-ին Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր Գարդենում ամուսնացավ NFL-ի աստղ Թրևիս Քելսիի հետ։ Իսկ Էբիգեյլ Անդերսոնն իր ամուսնու՝ Չարլզ «Չարլի» Բերարդի հետ ամուսնացել է 2022 թվականին։
Լուսանկարը՝ Kevin Mazur/WireImage