29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով ստացած «ծանր վնասվածքներից»

14:05   2 նոյեմբերի, 2026

Ֆիթնեսի և կենսակերպի մասին բովանդակություն ստեղծող Լիամ Ֆիցջերալդը մահացել էհոկտեմբերի 30-ի վաղ առավոտյան՝ մոտոցիկլետով վթարի ենթարկվելուց հետո։ Նրաընկերուհին՝ Ջեյմի Լին Ռինալդին, հայտնել է, որ երիտասարդը «ծանր վնասվածքներ էր ստացել»։Նա 29 տարեկան էր, գրում է E! News-ը։

«Նա ծանր վնասվածքներ էր ստացել, և չնայած նրան փրկելու համար գործադրված բոլորհուսահատ ջանքերին՝ նրան փրկել չհաջողվեց»,- Instagram-ի իր էջում, Ֆիցջերալդի լուսանկարինկից, գրել է Ռինալդին։ «Անհնար է բառերով նկարագրել այս կորստի պատճառած վիշտը։ Սաանչափ ծանր ու ցավալի ժամանակաշրջան է բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում և սիրում էիննրան։

Խնդրում ենք ձեր մտքերում ու աղոթքներում պահել Լիամի ընտանիքին, հարազատներին և նրանամենամոտ մարդկանց։ Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ մեզ, ցուցաբերել սեր և հարգել մերանձնական տարածքը, մինչ փորձում ենք հաղթահարել այս անպատկերացնելի կորուստը։Հանգչիր խաղաղությամբ, Լիամ։ Մենք քեզ անսահման սիրում ենք»,-գրել է նա։

Instagram-ում շուրջ մեկ միլիոն հետևորդ և TikTok-ում ավելի քան 350 հազար հետևորդ ունեցողՖիցջերալդն առավել հայտնի էր մարզումների և առողջ ապրելակերպի մասինհրապարակումներով։ Նա հաճախ էր նաև մոտիվացիոն տեսանյութեր հրապարակում։

Նոյեմբերի 1-ին նրա ընտանիքը ևս հայտարարություն է տարածել Instagram-ի նրա էջում՝հարգանքի տուրք մատուցելով նրան և նրան անվանելով «լուսավոր անհատականություն»։

 Լուսանկարը՝ Liam Fitzgerald/Instagram

 



© NEWS.am STYLE