23:20 2 նոյեմբերի, 2026Դոնալդ Թրամփը որոշել է Հելոուինը նշել մեծ շուքով։ ԱՄՆ նախագահն իր՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում թեմատիկ երեկույթ է կազմակերպել՝ տոնը վերածելով իսկական աշխարհիկ շքահանդեսի՝ էկզոտիկ կենդանիներով, թանկարժեք հյուրասիրություններով և անսովոր զվարճանքներով։

Երեկույթն անցկացվել է ջունգլիների ոճով։ Հյուրերի թվում եղել են կենդանիների տարազներով և ընձառյուծի նախշերով հագուստ կրող մարդիկ, իսկ երեկոյի ամենաանսպասելի «հյուրը» կենդանի զեբրն է եղել։ Բացի այդ, կազմակերպիչները պատրաստել էին տիկնիկային ներկայացում, իսկ հյուրասիրության սեղաններին դրվել էին սև խավիար և Ալյասկայի արքայական խեցգետին։

Ինքը՝ Թրամփը, սակայն, որոշել է շատ ժամանակ չծախսել տարազ ընտրելու վրա։ Երբ լրագրողները հարցրել են, թե ում կերպարով է ներկայացել երեկույթին, նախագահը ժպիտով պատասխանել է.
«Ես եկել եմ որպես Դոնալդ Թրամփ։ Ժամանակ չունեի։ Մարդիկ շատ ժամանակ ու գումար են ծախսել։ Հարուստ մարդիկ են։ Նրանք ինը ժամ են պատրաստվել, իսկ ես ընդամենը տասը րոպե ունեի, այդ պատճառով էլ եկա որպես Դոնալդ Թրամփ»։

Նախագահը նաև զրուցել է լրագրողների հետ և մեկնաբանել ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրությունները։ Նա հայտարարել է, որ իրեն վստահ է զգում և կարծում է, որ երկրում իրավիճակը լավ է։

Լուսանկարը՝ Doug Mills/The New York Times, Getty Images