Ռիհաննան Ֆրենսիս Քյուրքջյանի հետ Dior-ի համատեղ տեսանյութում փայլել է հայկական Yeprem ապրանքանիշի զարդերով

17:09   2 նոյեմբերի, 2026

Ռիհաննան և Christian Dior-ի օծանելիքի ստեղծագործական տնօրեն Ֆրենսիս Քյուրքջյանը ներկայացրել են նոր J’adore Intense օծանելիքի բույրային նոտաները՝ բացահայտելով դրա ստեղծման գաղտնիքները։

Dior-ի Instagram-ի էջում հրապարակված նոր տեսանյութերի շարքում երգչուհին և ֆրանսահայ պարֆյումերը զննում են տարբեր բույրային նոտաներ, իսկ Ռիհաննան փորձում է գուշակել դրանցից յուրաքանչյուրը։

Տեսանյութում Ռիհաննան կրուն է հայկական Yeprem բրենդի մատանիներ: Այս մասին նշված է բրենդի ինստագրամյան էջում:

View this post on Instagram

A post shared by Dior Beauty Official (@diorbeauty)



© NEWS.am STYLE