11:29 3 նոյեմբերի, 2026Ջոնի Դեփը յոթ տարվա դադարից հետո վերադառնում է հոլիվուդյան խոշորկինոնախագծեր՝ «Էբենեզեր» ֆիլմում հանդես գալով այնպիսի կերպարով, որում նրանգրեթե անհնար է ճանաչել, գրում է PEOPLE-ը։
63-ամյա դերասանը մարմնավորում է Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգը» ստեղծագործության լեգենդար հերոսին՝ մռայլ ու ժլատ Էբենեզեր Սքրուջին։ Վերջինիսայցելում են անցյալի, ներկայի և ապագայի երեք ուրվականները՝ ցույց տալու, թեինչպես են նրա ատելությունն ու դաժանությունն ազդել և դեռ կարող են ազդել ինչպեսիր, այնպես էլ շրջապատի մարդկանց կյանքի վրա։
«Էբենեզերի կերպարը մի տեսակ անսպասելիորեն հայտնվեց իմ կյանքում»,- նոյեմբերի 1-ին Նյու Յորքում կայացած ֆիլմի ցուցադրության ժամանակ PEOPLE-ինպատմել է Դեփը։ «Դա նման է այն առաջին պահին, երբ հագնում ես կերպարիհագուստը և զգում, որ այն, ինչպես ցանկացած կերպարի դեպքում, դառնում էյուրատեսակ զրահ»։
Նա շարունակել է. «Այո՛, Էբենեզերի դեպքում խոսքը պարզապես մի մարդու մասին չէ, որին քիրոպրակտիկի օգնություն է հարկավոր։ Սա մի մարդ է, որը փորձում էանտեսանելի դառնալ աշխարհի համար»։
Խոսելով կերպարի մեջ մտնելու գործընթացի մասին՝ Դեփը նշել է, որ իր գլխավորնպատակն էր հասկանալ, թե ինչու է Սքրուջը դարձել այդպիսին։
«Ինձ համար ամենակարևորը կերպարի էությունը հասկանալն էր։ Որտեղի՞ց սկսել։Ինչպե՞ս գտնել կերպարի աշխարհը մտնելու ճանապարհը, նրա համարկենսագրություն ու պատճառաբանություն ստեղծել, հասկանալ, թե ինչու է նա դարձելայդքան սարսափելի ժլատ և այդքան տհաճ մարդ։ Ինձ ավելի շատ հետաքրքրում էրպարզել, թե ինչու է նա այդպիսին դարձել»,-ասել է դերասանը։
Ավելի վաղ, երբ հուլիսին Դեփն անակնկալ կերպով հայտնվել էր Սան Դիեգոյի Comic-Con փառատոնում՝ ներկայանալով Սքրուջի կերպարով, աղբյուրը PEOPLE-ին հայտնելէր, որ այս նախագիծը դերասանի համար «կյանքում մեկ անգամ պատահողհնարավորություն» է։
«Նա մեծ ոգևորությամբ է նկարահանվում «Էբենեզեր» ֆիլմում։ Սա նրա համարառանձնահատուկ նախագիծ է»,- հավելել էր աղբյուրը։
«Օսկարի» հավակնորդ դերասանը հեռացել էր հոլիվուդյան խոշոր կինոնախագծերից՝նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ լայնորեն լուսաբանված դատական վեճերի ֆոնին։Նրանց վեցշաբաթյա հեռարձակվող զրպարտության գործով դատավարություննավարտվել է 2022 թվականի հունիսին։ Երդվյալ ատենակալները Հերդին մեղավոր ենճանաչել զրպարտության բոլոր երեք դրվագներով, որոնք առնչվում էին 2018 թվականին նրա հրապարակած հոդվածին։ Միևնույն ժամանակ, երդվյալ ատենակալները Դեփին նույնպես մեղավոր են ճանաչել Հերդի հակընդդեմ հայցովներկայացված զրպարտության մեկ դրվագով։
Դատավճռի դեմ բողոքարկում նախաձեռնելուց հետո նախկին ամուսինները 2022 թվականի դեկտեմբերին, այնուամենայնիվ, համաձայնության են եկել և կարգավորելդատական վեճը։
Լուսանկարը՝ Jaap Buitendijk/Paramount Pictures, Jason Mendez/Getty