12:30 3 նոյեմբերի, 2026Լիամ Ֆիցջերալդի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ՝ նրա մահից հետո, գրում է PEOPLE-ը։
29-ամյա բովանդակություն ստեղծողը մահացել է ուրբաթ վաղ առավոտյան՝մոտոցիկլետով վթարի ենթարկվելու հետևանքով։ Այդ մասին ավելի վաղ Instagram-իիր էջում հայտնել էր նրա ընկերուհին՝ Ջեյմի Լին Ռինալդին։
Կիրակի օրը Ֆիցջերալդի անձնական Instagram-յան էջում հրապարակված գրառմանմեջ Ռինալդին և նրա ընտանիքի անդամները հուզիչ հրաժեշտի խոսքեր են հղել նրան՝ներկայացնելով նաև նրա կյանքի և անձնական դժվարությունների մասին նորմանրամասներ։
Նոյեմբերի 1-ի հրապարակման մեջ ասվում էր.
«Լիամը լուսավոր անհատականություն էր։ Նա յուրահատուկ շնորհ ուներ՝պայծառացնելու յուրաքանչյուր վայր, որտեղ հայտնվում էր։ Նրա անհատականություննանհնար էր մոռանալ, իսկ սիրտը լի էր անկեղծ սիրով։ Նա ոգեշնչել է բազմաթիվմարդկանց՝ ընտանիքի անդամներից ու ընկերներից մինչև թիմակիցներ, անծանոթներև աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ»։
Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ բովանդակություն ստեղծողը կյանքիընթացքում պարբերաբար պայքարել է ալկոհոլի հետ կապված խնդիրների դեմ։
«Նա կատարյալ չէր և երբեք չէր էլ ձևացնում, թե այդպիսին է։ Բայց միշտ ձգտում էրզարգանալ և ավելի լավը դառնալ։ Նա երազանքներ ու նպատակներ ուներ, և առջևումդեռ այնքան բան կար, որ կարող էր ապրել ու իրագործել»,- ասվում էր գրառման մեջ։
Իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել վթարի մանրամասները։
Մայամիում բնակվող Ֆիցջերալդն Instagram-ում ավելի քան մեկ միլիոն հետևորդ ուներ։Նա այնտեղ հրապարակում էր ֆիթնեսի, ոճի և ֆինանսների վերաբերյալ նյութեր։ Նանաև աշխատում էր որպես ֆիթնես մարզիչ՝ առաջարկելով անհատական մարզումներիծառայություններ, ինչպես նաև էջ ուներ OnlyFans հարթակում, որը գործում էբաժանորդագրության սկզբունքով և հայտնի է մեծահասակների համարնախատեսված բովանդակությամբ։