21:30 3 նոյեմբերի, 202633-ամյա մոդել և նորաթուխ մայրիկ Բարբարա Պալվինը շարունակում է համատեղել մայրությունն ու մասնագիտական գործունեությունը՝ սեփական ընտրությամբ։ Սեպտեմբերին դստերը՝ Սիլվիին լույս աշխարհ բերած մոդելը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Victoria’s Secret-ի նորաձևության շոուի պոդիում վերադառնալուց հետո։
Instagram-ի իր էջում հրապարակված հուզիչ գրառման մեջ մոդելն իր երախտագիտությունն է հայտնել ընտանիքին, ընկերներին և Victoria’s Secret-ին՝ կյանքի այս նոր փուլում իրեն աջակցելու համար։
Իր գրառմամբ Պալվինն ընդգծել է, որ հետծննդյան շրջանը յուրաքանչյուր կնոջ համար անհատական է, և մայրերը երբեք չպետք է իրենց համեմատեն ուրիշների հետ։ Նա նաև ուշադրություն է հրավիրել աշխատող մայրերի առջև ծառացած դժվարություններին՝ կարևորելով նրանց տրամադրվող ժամանակը, աջակցությունն ու ընտրության հնարավորությունը։
Մոդելի համար պոդիում վերադառնալը կարևոր ձեռքբերում էր, սակայն այժմ նրա ամենամեծ երջանկությունը դստեր՝ Սիլվիի կողքին՝ իրենց փոքրիկ ընտանեկան աշխարհում լինելն է։
View this post on Instagram
«Իսկապես, երեխա մեծացնելու համար մի ամբողջ շրջապատի աջակցություն է անհրաժեշտ։
Անսահման երախտապարտ եմ, որ կյանքի այս նոր փուլում շրջապատված եմ ընտանիքիս և ընկերներիս սիրով ու աջակցությամբ։ Առանց ձեզ ես չէի կարողանա հաղթահարել այս ամենը։
Հսկայական շնորհակալություն @victoriassecret-ին՝ հետծննդյան վերականգնման իմ ընթացքի այս փուլում ինձ այսպիսին ընդունելու և ինձ գեղեցիկ ու ինքնավստահ զգացողություն տալու համար։ Պատկերացրեք՝ կուլիսներում մենք բառացիորեն կրծկալներիս մեջ կերակրման համար նախատեսված ներդիրներ էինք կարում։ Սա փոքրիկ հիշեցում է այն իրականության մասին, որը թաքնված է ամբողջ փայլի հետևում։
Աշխատանքի վերադառնալը ընտրություն էր, որը, բարեբախտաբար, ես կարող էի կատարել։ Եվ թեև անչափ շնորհակալ եմ այս հնարավորության համար, չեմ կարող չմտածել այն մայրերի մասին, որոնք նման ընտրության հնարավորություն չունեն։ ԱՄՆ-ում բազմաթիվ կանանցից ակնկալվում է աշխատանքի վերադառնալ ծննդաբերությունից ընդամենը 6-8 շաբաթ անց՝ հաճախ առանց վճարովի մայրության արձակուրդի։ Մայրերն արժանի են ավելի շատ ժամանակի, աջակցության և ընտրության հնարավորության։
Ես շատ հպարտ եմ այս պահով և իմ ձեռքբերումով, և երջանիկ եմ, որ կրկին իմ ու Սիլվիի փոքրիկ աշխարհում եմ։
Մի բան, որ իսկապես ուզում եմ ընդգծել, այն է, որ հետծննդյան շրջանը յուրաքանչյուր կնոջ համար տարբեր է, և մեզանից ոչ ոք չպետք է իրեն պարտավորված զգա համեմատելու ուրիշների հետ։ Այն, ինչ դուք տեսաք պոդիումում, իմ խնամքով պատրաստված ու շքեղ կերպարն էր, բայց հետծննդյան իմ առօրյան բոլորովին այլ տեսք ունի։ Որոշ օրեր նույնիսկ ցնցուղ ընդունելու կամ հանգիստ նստելու և առանց շտապելու սնվելու համար ժամանակ գտնելն արդեն մեծ ձեռքբերում է։
Եվ դա նույնպես արժանի է գնահատանքի։
Որովհետև՝ անկախ նրանից՝ դուք քայլում եք պոդիումով, վերադառնում աշխատանքի, թե պարզապես հաղթահարում հերթական անքուն գիշերը, բոլորիս մի հրաշալի բան է միավորում․մենք կյանք ենք պարգևել մի հրաշքի։ Եվ միայն դա արդեն արժանի է տոնելու»,-գրել է նա։