15:05 3 նոյեմբերի, 2026Նիկոլաս Քեյջն ասում է, որ այժմ տուն չունի, որտեղ կարող է բնակվել, այն բանիցհետո, երբ Մալիբուում գտնվող իր տան մոտ հողի փլուզման հետևանքով մեծ փոսէ առաջացել, գրումէ PEOPLE-ը։
«Այս պահին ես մի փոքր անօթևան եմ»,- հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսի Comic Con-ի շրջանակում կայացած քննարկման ժամանակ խոստովանել է 62-ամյադերասանը, որը նկարահանվում է Spider-Noir սերիալում։ «Մալիբուում գտնվող իմտան հետ ինչ-որ բան է պատահել, այնպես որ ես առայժմ հիմնականումհյուրանոցներում եմ ապրում»։
Նա նաև պատմել է, որ բնակության հետ կապված ստեղծված իրավիճակնանդրադարձել է Հելոուինի տոնակատարության իր ծրագրերի վրա, որոնքնախատեսում էր անցկացնել իր 4-ամյա դստեր՝ Օգասթի հետ։ Դստերը նամեծացնում է կնոջ՝ Ռիկո Շիբատայի հետ։ Քեյջը նաև երկու որդի ունի․ 21-ամյաՔալ-Էլը՝ նախկին կնոջ՝ Ալիս Քիմի հետ, և 35-ամյա Ուեսթոնը՝ նախկին զուգընկերուհու՝ Քրիստինա Ֆուլթոնի հետ։
«Այսօր երեկոյան չեմ կարող վայելել Հելոուինի սովորական մթնոլորտը՝երեխաների՝ տնից տուն քաղցրավենիք հավաքելու ավանդական սովորույթով»,- ասել է նա։ «Աղջկաս կտանեմ Սանտա Մոնիկա՝ ինչ-որ տեղ քաղցրավենիքհավաքելու, բայց հետո պատրաստվում եմ դիտել մի ֆիլմ, որի ռեժիսորնիրականում առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության«Վատագույն ռեժիսոր» անվանակարգում․ խոսքը The Shining ֆիլմի մասին է։
Նա այդ ֆիլմը պարզապես հիանալի է նկարահանել։ Այսօր երեկոյան հենց դա եմդիտելու։ Աղջկաս քնեցնելուց հետո միացնելու եմ The Shining-ը»,- հավելել է նա։
Լուսանկարը՝ Getty Images