Փերիս Ջեքսոնը հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոն դոլար՝ կատարողին մեղադրելով երեխաների ժառանգությունը պահելու մեջ

20:05   3 նոյեմբերի, 2026

Փերիս Ջեքսոնը հանգուցյալ հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոնդոլար՝մեղադրելով նրա ունեցվածքի երկարամյա կառավարիչ-կատարողին երեխաներին իրենց հասանելիք ժառանգությունը չտրամադրելու մեջ, գրում է Page Six-ը։

Page Six-ի կողմից ձեռք բերված՝ դատարան ներկայացված աղմկահարույց դիմումի համաձայն՝ 28-ամյա երգչուհին խնդրում է դատավորին պարտավորեցնել ժառանգության կառավարիչներին 600 միլիոն դոլարի նախնական փոխանցում կատարել Michael Jackson Family Trust ընտանեկան հավատարմագրային հիմնադրամին։ Նա պնդում է, որ «Փոփի արքայի» մահից ավելի քան 17 տարի անց այդ գումարը չփոխանցելու համար որևէ հիմնավոր պատճառ չկա։

Փերիսի պնդմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ հանգուցյալի ժառանգությունը միլիարդավոր դոլարների եկամուտ է ապահովել և հարյուրավոր միլիոնավոր դոլարների կանխիկ միջոցներ է կուտակել, իր և եղբայրների՝ 29-ամյա Փրինսի և 24-ամյա Բիգիի շահերի համար նախատեսված հավատարմագրային հիմնադրամը մինչ օրս ֆինանսավորում չի ստացել։

Հոկտեմբերի 29-ին Լոս Անջելեսի Գերագույն դատարան ներկայացված դիմումն ուղղված է ժառանգության կառավարիչ-կատարող Ջոն Բրանկայի դեմ։ Փերիսը նրան մեղադրում էքույր-եղբայրների նկատմամբ «երկաթյա վերահսկողություն» պահպանելու մեջ՝ ինքնուրույնորոշելով, թե երբ և արդյոք նրանք կարող են գումար ստանալ իրենց հոր ժառանգությունից։

Բրանկան՝ փաստաբան և The Michael Jackson Company ընկերության նախագահը, սկզբնապես աշխատանքի էր ընդունվել «Փոփի արքայի» կողմից՝ 1985 թվականին։

2006 թվականին Բրանկան ֆինանսական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով հեռացել էր Ջեքսոնի թիմից, սակայն 2009 թվականին կրկին վերադարձել էր՝ երգչի մահիցընդամենը ութ օր առաջ։

Մայքլ Ջեքսոնի կտակում նշված էր, որ նրա երեխաները պետք է սկսեն ստանալ իրենց համապատասխան բաժիններից գոյացող եկամուտները 21 տարեկան դառնալուց հետո։ Սակայն Փերիսի պնդմամբ՝ դա երբեք տեղի չի ունեցել, և փոխարենը նրանք ստանում են ավելի փոքր գումարներ, որոնց չափը որոշում է Բրանկան։

Հարցի վերաբերյալ դատական նիստը նախատեսված է դեկտեմբերին։

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկանում։ Նա իր ունեցվածքի միակշահառու է նշանակել ընտանեկան հավատարմագրային հիմնադրամը, իսկ Բրանկային՝ նույնհիմնադրամի հոգաբարձու։

Լուսանկարները՝ Swan Gallet/WWD via Getty, Mark Mainz/Getty Images



© NEWS.am STYLE