14:23 3 նոյեմբերի, 2026Քիմ Քարդաշյանը «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային, իր գործընկերդերասանուհիների հետ միասին ներկայացել է տպավորիչ կերպարով՝ ցուցադրելով իրարտահայտված ավազե ժամացույցի տեսքով կազմվածքը, գրում է Daily Mail-ը։
Հեռուստատեսային ռեալիթի շոուների աստղը ցուցադրել է իր մարմնի գեղեցիկ ուրվագծերը՝ կրելովառանց ուսակապերի, խորը բացվածքով զգեստ։

Նրա զգեստն առանձնանում էր ուսերից իջնող ուսակապեր հիշեցնող երկար ծոպերով և լրացուցիչ ժապավեններով, որոնք իջնում էին կոնքերի երկայնքով և շարունակվում մինչև ջրահարսի պոչ հիշեցնող փեշը։
Նա շքեղ զգեստը համադրել էր օձի կաշվի նախշով խոշոր վզնոցով, որը ներդաշնակ էր կորսետիդետալներին։

Նրան միացել էին Սառա Փոլսոնը, Գլեն Քլոուզը, Նաոմի Ուոթսը և Նիսի Նեշ-Բեթսը։ Նրանք Նյու ՅորքիHighline Studios-ում հավաքվել էին՝ նշելու Hulu-ի իրենց հաջողված սերիալի երկրորդ եթերաշրջանիմեկնարկը։
46-ամյա Քարդաշյանը և նրա գործընկերները միջոցառումը վերածել էին իսկական նորաձևության ցուցադրության՝ մեկը մյուսի հետևից ներկայանալով բարձր նորաձևության (haute couture) շքեղզգեստներով։
Երկրորդ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան Hulu հարթակում նախատեսված է չորեքշաբթի օրը։

Լուսանկարները՝ WireImage, Erik Pendzich/Shutterstock