63-ամյա Դեմի Մուրը հիացրել է ներկաներին՝ CFDA Fashion Awards մրցանակաբաշխությանը ներկայանալով խորը բացվածքով ջինսե զգեստով

22:08   3 նոյեմբերի, 2026

Երկուշաբթի երեկոյան Նյու Յորքը դարձել էր նորաձևության և շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի հանդիպման վայրը։ Բազմաթիվ աստղեր հավաքվել էին Բնական պատմության ամերիկյան թանգարանում՝ մասնակցելու 2026 թվականի CFDA Fashion Awards մրցանակաբաշխությանը, որը համարվում է ոլորտի ամենահեղինակավոր ամենամյա միջոցառումներից մեկը։

Screenshot 2026-11-03 at 14.38.19.png (1.31 MB)

Երեկոյի ամենաուշագրավ հյուրերից էր 63-ամյա Դեմի Մուրը, ով իր ոճային և ինքնատիպ կերպարով գրավել էր ներկաների ուշադրությունը։

Դերասանուհին ընտրել էր Zac Posen-ի դիզայնով GapStudio-ի տպավորիչ ջինսե զգեստը։ Պարանոցի շուրջ ամրացվող ուսակապերով զգեստն առանձնանում էր խորը բացվածքով, կորսետի ոճով կառուցված կիպ կրծքամասով և առջևի հատվածում ամբողջ երկայնքով ձգվող կոճակների շարքով։ Այս դետալները կերպարին հաղորդում էին միաժամանակ նրբագեղ և համարձակ տեսք։

Screenshot 2026-11-03 at 14.38.06.png (984 KB)

Մուրը կերպարը լրացրել էր մարմնագույն բարձրակրունկ կոշիկներով, իսկ նրա փայլուն սև մազերը թափվում էին ուսերին։

CFDA Fashion Awards մրցանակաբաշխությունը նվիրված է նորաձևության ոլորտում նշանակալի ձեռքբերումներին և ճանաչում է տարվա ընթացքում աչքի ընկած դիզայներներին։ Մրցանակաբաշխության շրջանակում հանձնվում են չորս հիմնական մրցանակներ՝ կանացի ևտղամարդու հագուստի, աքսեսուարների լավագույն դիզայներներին, ինչպես նաև նորաձևության ոլորտում խոստումնալից նորահայտ տաղանդներին։

Screenshot 2026-11-03 at 14.37.50.png (1.37 MB)

 Լուսանկարները՝ Getty Images, WWD via Getty Images



© NEWS.am STYLE