23:03 3 նոյեմբերի, 2026Մայքլ Դուգլասը դերասաններին խորհուրդ է տվել սիրային կապեր չհաստատել իրենցխաղընկերների հետ՝ իր իսկ անցյալի սխալը խոստովանելուց հետո, գրում է Daily Mail-ը։ Վերջերսդերասանը բացահայտել էր Քեթլին Թերների հետ ունեցած գաղտնի սիրավեպի մասին։
Իր նոր՝ «One Helluva Ride» հուշագրքում 82-ամյա լեգենդար դերասանը խոստովանել է, որ իր ևԹերների միջև սիրային կապ է եղել 1984 թվականին՝ «Ռոմանսը քարի հետ» (Romancing the Stone) հայտնի ֆիլմի նկարահանումների ընթացքում։

Այդ ժամանակ Դուգլասն ամուսնացած էր իր առաջին կնոջ՝ Դիանրա Լյուքերի հետ, իսկ ՔեթլինԹերները հանդիպում էր իր ապագա ամուսնու՝ անշարժ գույքի մագնատ Ջեյ Ուայսի հետ։
Այժմ Մայքլը որոշել է իր փորձով կիսվել նաև դերասանների նոր սերնդի հետ՝ նրանց խորհուրդտալով խուսափել նման իրավիճակներից։
«Շատ դերասաններ իրենց կարիերայի սկզբում նույն սխալն են թույլ տալիս՝ սիրայինհարաբերություններ սկսելով ֆիլմի գլխավոր դերակատարուհու հետ»,- ասել է նա Լոնդոնի Royal Festival Hall-ում։
«Նրանք մոռանում են, որ կարող են բաժանվել։ Իսկ հետո ստիպված են լինում միասիննկարահանվել սիրային տեսարաններում՝ ատելով միմյանց։
Մենք բոլորս էլ նման սխալ թույլ տվել ենք, և ես փորձում եմ զգուշացնել մարդկանց»։
«Ռոմանսը քարի հետ» ֆիլմի նկարահանումների ընթացքում նրանց սիրավեպի մասին լուրերնայնքան էին տարածվել, որ Դիանրան մեկնել էր Մեքսիկայում գտնվող նկարահանման հրապարակ՝Քեթլինի հետ առերեսվելու համար։ Վերջինս, սակայն, մշտապես հրապարակայնորեն հերքել էրիրենց միջև սիրային կապի առկայությունը։
Այնուամենայնիվ, անցյալ ամիս լույս տեսած իր հուշագրքում Մայքլը խոստովանել է այդ կապիմասին՝ մանրամասնելով, թե ինչպես են ինքն ու Քեթլինը արկածային ֆիլմի նկարահանմանհրապարակում տրվել փոխադարձ կրքին։
«Քեթլինը խելացի էր, հումորի զգացում ուներ և սեքսուալ էր։ Նրա խորը, գայթակղիչ ձայնըհետագայում դարձավ նրա այցեքարտը։ Ես անմիջապես հավանեցի նրան, և մենք հենց սկզբիցփոխադարձ հրապուրանք զգացինք»,- գրել է դերասանը։
Նրա խոսքով՝ այդ ժամանակ իր ընտանեկան կյանքում ամեն ինչ այնքան էլ լավ չէր։ «Դիանրան և եսերկուսս էլ արտաամուսնական կապեր ունեինք։ Ճշմարտությունն այն է, որ «Ռոմանսը քարի հետ» ֆիլմի նկարահանումների ընթացքում Քեթլինն ու ես ուժգին սիրահարվեցինք միմյանց ևհարաբերություններ սկսեցինք»։

Դուգլասը շեշտել է, որ իրենց կապը ոչ թե կարճատև սիրավեպ էր, այլ աստիճանաբար զարգացել էրբնական ճանապարհով։
«Մեր սիրավեպը բնականորեն ծնվեց այն բանից, թե որքան սերտ էինք աշխատում միասին, ինչպիսի ճնշման տակ էինք գտնվում, որքան էինք հարգում ու գնահատում միմյանց և որքան ուժեղէր մեր փոխադարձ ձգողությունը։
Այն ժամանակ, ինչպես աշխարհի գրեթե բոլոր տղամարդիկ, ես էլ էի խելքս կորցրել Քեթլինիհամար»,- խոստովանել է նա։
Ըստ տեղեկությունների՝ նրանց հաջողվել էր գաղտնի պահել սիրային կապը նկարահանող խմբիանդամներից, այդ թվում՝ ֆիլմի մյուս դերասան Դենի ԴեՎիտոյից և ռեժիսոր Ռոբերտ Զեմեքիսից։
Լուսանկարները՝ Jas Lehal/Assignaments/Press Association, Everett/Shutterstock