10:13 4 նոյեմբերի, 2026Taylor Red խմբի երգչուհի Նիկոլ Թեյլորը մահացել է 35 տարեկանում։
Ինչպես հայտնում է PEOPLE-ը, երգչուհու մահվան մասին նոյեմբերի 2-ին՝ երկուշաբթի, TikTok-իտեսանյութում հայտնել են նրա եռյակ քույրերը՝ Նիկան և Նատալի Թեյլորները։ Նրանց խոսքով՝Նիկոլի մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ՝ անբուժելի փուլում։
Տեսանյութում քույրերը պատմել են իրենց կորստի մասին՝ նշելով, որ Նիկոլը մահացել է սեպտեմբերի28-ին։ Նրանք չեն թաքցրել իրենց վիշտը՝ խոսելով նաև քրոջ հիվանդության ընթացքի և առողջականվիճակի մասին։
«Մեծ ցավով հայտնում ենք մեր քրոջ՝ Նիկոլ Թեյլորի մահվան մասին»,- ասել է Նիկան։ «Մենքանկեղծորեն հավատում էինք, որ նա կապաքինվի այստեղ՝ երկրի վրա, բայց այժմ նա ապաքինվել էերկնքում»։
Քույրերը նաև հայտնել են, որ Նիկոլի մոտ կրծքագեղձի քաղցկեղի երրորդ փուլն ախտորոշվել էրդեռևս 2022 թվականին։
Լուսանկարը՝ Jon Kopaloff/Getty