Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ  

11:18   5 նոյեմբերի, 2026

Քիմ Քարդաշյանը քննադատությունների ալիքի տակ է հայտնվել X սոցիալական ցանցում գրառում անելուց հետո, որը օգտատերերը մեկնաբանել են որպես ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի տոնակատարություն: Ռեալիթի շոուի 46-ամյա աստղի երկարամյա բարեկամությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ ծառայել է որպես ծաղրի հիմք:

Երեքշաբթի օրվա ընտրություններից հետո դեմոկրատները մեծամասնություն են ստացել և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում: Հաջորդ առավոտյան Քարդաշյանը կարճ հաղորդագրություն է հրապարակել. «Բարի լույս, Ամերիկա»:

Իրականում, աստղը հայտնվել է ABC-ի Good Morning America հաղորդման եթերում՝ գովազդելով իր «Ամեն ինչ արդար է» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը: Սակայն համատեքստի բացակայությունը ստիպել է որոշ օգտատերերի ենթադրել է, որ նա շնորհավորում է դեմոկրատներին քաղաքական հաջողության համար:

Բացասական արձագանքը չի ուշացել: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են հիշեցնել Քարդաշյանին իր և Իվանկա Թրամփի բարեկամության մասին:

«Հետաքրքիր է, թե նա սա հրապարակել է նախքան, թե՞ հետո, երբ հարցրել է, թե ինչպես է իր լավագույն ընկերուհի Իվանկան»,- հեգնանքով գրել է մեկնաբաններից մեկը: «Ի՞նչ է կատարվում։ Անհեթեթ է, թե որքան անհաջողակ ես հանրության տրամադրությունը կարդալու հարցում», - զայրացել է մեկ ուրիշը։

«Դու հիանալի տեսք ունես, բայց մենք գիտենք, որ դու ՄԱԳԱ ես», - ավելացրել է երրորդը՝ ակնարկելով Դոնալդ Թրամփի շարժումը։

Մեկ այլ օգտատեր հրապարակել է Քարդաշյանի լուսանկարը ԱՄՆ նախագահի հետ և մեկնաբանել. «Մենք ոչինչ չենք մոռացել, սիրելիս»։

Քիմ Քարդաշյանի և Իվանկա Թրամփի հարաբերությունները հատկապես սերտացել են վերջին տարիներին։ Ռեալիթի շոուի աստղը բազմիցս հրապարակայնորեն ջերմորեն խոսել է իր ընկերոջ մասին, և նրանց բարեկամությունը մեծապես ամրապնդվել է քրեական արդարադատության բարեփոխումների վրա համատեղ աշխատանքի շնորհիվ։



© NEWS.am STYLE