Աննա Սեմենովիչը ռուսական շոու-բիզնեսի ամենաբնական աստղն է

13:13   12 մարտի, 2014

Երգչուհի Աննա Սեմենովիչը ճանաչվել է ռուսական շոու-բիզնեսի ամենաբնական աստղը: Ըստ Paparazzi-ի, վերջերս շոու-բիզնեսը գնահատողները հարցում են անցկացրել՝ փորձելով պարզել, թե ով է ամենաբնական երգչուհին:


Թեկնածուների թվում են եղել նաեւ Անի Լորակը, Նյուշան, Վերա Բրեժնեւան, Վիկտորիա Լոպիրեւան, սակայն Աննայի բնական գեղեցկությունը հետեւում է թողել մրցակիցներին:


Արտիստուհին իսկապես բավական հաճախ է առանց դիմահարդարման լուսանկարներ հրապարակում, ամենեւին չի ամաչում իր փարթամ կազմվածքից, հաճախ է անկեղծորեն ժպտում իր հանդիսատեսին:



© NEWS.am STYLE