«ՄԻԱՑՈՒՄ». հայկական ռեփ անկախության և ժամանակակից Հայաստանի իրականության մասին  

14:29   6 նոյեմբերի, 2026

Նոր երգ և տեսահոլովակ հայկական ռեփում։ «ՄԻԱՑՈՒՄ» երգն իրենից ներկայացնում է դժգոհություն, բողոք ու քննադատություն, որն ուղղված է Հայաստանի այսօրվա հասարակական ու քաղաքական իրողությանը։

Նախագծի պրոդյուսերը ռեփեր, հանրային գործիչ NAY 374 -ն է, ով այս գործի համար համախմբել է հայաստանցի ու արցախցի 6 ռեփերների՝ Inadu, Morphe US, B58, Ara Kelly One, Dibeta, Enomenal։ Տեսահոլովակի նկարահանման համար ընտրվել է Հայոց այբուբենի հուշարձանը՝ որպես մեր ազգի միավորման խորհրդանիշ։



© NEWS.am STYLE